Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հավաքել է իր թիմին, մասնավորապես «Հայաստան» դաշինքի խորհրդարանական ֆրակցիային: Մի քանի ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել դաշինքի կենտրոնական գրասենյակում և ձգվել է մինչև ուշ երեկո: Ըստ դաշինքից տարածած տեղեկությունների, քննարկել են ինչպես ներքաղաքական հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա։ Նախագահի մասնակցությամբ ֆրակցիայի նման նիստերը պարբերական բնույթ են կրում։
Ուշագրավ է, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, երբ այլևս պարզ են եղել, թե ինչ զարգացումներ են սպասվում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումը մի քանի ժամ է տևել։ Քոչարյանը պարբերաբար է հավաքներ կազմակերպում, բայց հիմնականում փոքր կազմով՝ դաշինքի խորհրդով, իսկ այս դեպքում ընդլայնված հավաք է եղել, նշել են, որ նոր իրավիճակում Հարավային Կովկասում ռուսների ազդեցությունը կարող է վերականգնվել, նաև Հայաստանի վրա։ Քոչարյանը չի բացառել, որ Հայաստանի գործող իշխանությունները գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների եկող տարի։ Եթե Հայաստանը չանցնի ՌԴ վերահսկողության տակ, կարող է մեկուսացվել։ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության վերջին զգուշացումն էլ վկայում է, որ Մոսկվան ինչ-որ զարգացումներ է պատրաստում, և հայաստանյան ընդդիմադիր ուժերը ևս պետք է պատրաստ լինեն դրանց։
Լիլիա Հարությունյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին