Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Երևանը կհյուրընկալի աննախադեպ սերբ-հայկական երաժշտական համերգ

Երևանի մշակութային գունագեղ կյանքը շուտով կհարստանա բացառիկ երաժշտական իրադարձությամբ, որը կմիավորի սերբական և հայկական ավանդույթները. նոյեմբերի 12-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա անվանի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը: Համերգը 1900+ շարքի մասն է, որը նվիրված է 20-րդ դարի տարբեր ազգերի երաժշտությանը և այն ներառում է մեծանուն սերբ և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Այս համերգը, որը 1900+ շարքի 21-րդ միջոցառումն է, նվիրված է նաև Սերբիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Այն ունկնդրին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և վայելելու երկու երկրների հարուստ երաժշտական ժառանգության գլուխգործոցները: Ծրագրում ընդգրկված են սերբ հայտնի կոմպոզիտորներ Կորնելիե Ստանկովիչի, Մարկո Տայչևիչի, Միլոյե Միլոյևիչի, Ստևան Մոկրանյացի, Վասիլյե Մոկրանյացի, Լյուբիցա Մարիչի, Դեյան Դեսպիչի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Հայկ Մելիքյանի և Էլեն Յոլչյանի ստեղծագործությունները: Էլեն Յոլչյանի «Սողոմոն» ստեղծագործությունը, որը նվիրված է Կոմիտասի 155-ամյակին, նոյեմբերի 12-ին առաջին անգամ կհնչի համերգի շրջանակներում:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Սերբիայի դեսպանության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցությամբ՝ ընդգծելու սերբ-հայկական ամուր մշակութային կապերը:

1900+ նախագիծը մեկնարկել է 2009թ. ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ՝ և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է մոտ քսան համերգներ, այդ թվում ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական և այլ ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունների ծրագրեր: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները: 1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին  անգամ են հնչում Հայաստանում: 2024թ. Մարտին Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդլաով՝ նախաձեռնության 15-ամյա հոբելյանի շրջանակում։

Կապ՝ 091 374 505