Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
1993թ մարտի 11-ին կազմավորվել է լեգենդար «Եղնիկներ» զորամասը, որի առաջին հիմնադիր-հրամանատարը եղել է Արցախի Հերոս լուսահոգի Շահեն Մեղրյանը. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Բաքվի գագաթնաժողովը ձախողման եզրին. ի՞նչ ռիսկեր կան

Ադրբեջանում երեկ մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձել է շուք հաղորդել այդ գագաթնաժողովին, այն օգտագործել միջազգային ասպարեզում իր դիրքերի բարձրացման համար, փաստացի կարելի է արձանագրել, որ գագաթնաժողովը ձախողվել է։ Ինչը, իհարկե, ռիսկեր է պարունակում, նաև Հայաստանի համար։

Գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը։ Ռուսաստանը միայն վարչապետին է ուղարկել, հարևան Իրանն էլ, թեև հաստատել էր նախագահ Փեզեշքիանի մասնակցությունը, վերջին պահին ուղարկել է փոխնախագահներից մեկին։ Ընդ որում, Թեհրանից պարզ ասել են, որ անիմաստ է մեկնել, քանի որ համաշխարհային հիմնական առաջնորդները չեն գալու։ Արևմտյան երկրներից շատերն էլ մասնակցությունը «ժամանակի անիմաստ վատնում» են համարել։

Միայն Մեծ Բրիտանիայի վարչապետն է ներկայացել, այն էլ՝ բրիտանական կողմը հասցրել է մինչ այդ զգալի տհաճ պահեր պարգևել Բաքվին։ BBC-ն սկանդալային բացահայտումներ էր արել գագաթնաժողովի վերաբերյալ, Guardian-ը հատուկ նշել էր այն փաստը, որ առանց Հայաստանի համաձայնության այս երկիրը չէր կարող հյուընկալել COP29-ը, իսկ Հայաստանը վետոն չի կիրառել, բացառապես գերեվարված իր քաղաքացիների ազատ արձակման դիմաց:

Ոչ պակաս տհաճ պահեր Ալիևին պարգևել էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը ոչ միայն ուղերձով կոչ էր արել հրաժարվել մասնակցությունից, այլև աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։

Գագաթնաժողովին չի մասնակցում նաև Հայաստանը, թեպետ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարում է, թե դեռ վերջնական որոշում չունեն, բայց արտգործնախարար Միրզոյանը երեկ Շվեդիա է մեկնել։ Բնական է, որ այս իրավիճակում Ալիևի նյարդային կծկումներն ակնհայտ պետք է լինեին։ «Հայաստանը COP-29 համաժողովին հրավիրված երկրների թվում էր։ Կմասնակցի՞, սակայն, այդ երկիրն այս հավաքին, թե՞ ոչ, իրենք պետք է որոշեն»,- Բաքվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

Այդուհանդերձ, փորձագետները չեն բացառում, որ COP29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական էսկալացիայի, իսկ գագաթնաժողովի ձախողումը կարող է նրան մղել նման արկածախնդրության։

Շաքե Ոսկանյան