Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն. ՀՀ-ում Չինաստանի դեսպան
Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն և պատրաստ է աջակցել երկկողմ հարաբերությունների և Հայաստանի ընդհանուր զարգացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։
«Հույս ունենք, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումներ կունենան։ Պետք է նշեմ, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շատ լավ կերպով։ Ես տարբեր առիթներ եմ ունեցել խոսելու հայ-չինական հարաբերությունների զարգացումների և հետագա միտումների մասին», - ասաց Չեն Մինը։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հոկտեմբերին կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Պետք է նշենք, որ այս հանդիպումն առաջինն էր 2019 թվականից ի վեր։ Դրա ընթացքում երկու կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք աջակցել հայ-չինական հարաբերությունների և Հայաստանի ընդհանուր զարգացմանը», - ընդգծեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ հույս հայտնելով, որ ընթացող համաժողովի քննարկումներն արդյունավետ կլինեն հայ-չինական հարաբերությունների զարգացման առումով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան