«Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին
Դերասանուհի Իրինա Այվազյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում պատմել է, որ եղբոր՝ Արսենի և նրա 5 ընկերների հետ 2020թ-ի պատերազմի օրերին 70 օր կապն ընդհատվել է:
«Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
Նրան թմրանյութին հավասար դեղերով էինք պահում: Այդպես անցկացրել ենք այդ 70 օրը, եղել են օրեր, որ մնացել ենք հիվանդանոցում:
Այն սենյակում, որտեղ հավաքվում ու լացում էին, ես մինչ օրս տանել չեմ կարողանում այդ սենյակը: Ես մայրիկիս կողքին չէի լինում, որովհետև չէի կարողանում տեսնել նրան այդ վիճակում:
Լուսադեմին բոլորս մտնում էինք մեր սենյակները՝ իբրև քնելու, մայրս դուրս էր գալիս ու գոռում էր՝ Արս, Արս, ու այդպես անընդհատ… իմ վրա հոգեբանորեն ազդում էր այդ ամենը: Մի անգամ մայրիկիս վրա բարկացա, ասացի էլ չարթնանաս, չկանչես Արս…
Հետո, երբ եղբայրս վերադարձավ, պատմեցի այդ պատմությունը, բոլորը քարացան: Պարզվեց, որ մի անգամ տանիքում են եղել 6 հոգով, եղբայրս ասել է՝ կարծես գժվեցի, մայրիկիս ձայնն եմ լսում, կանչում է Արս, Արս…»,- պատմել է Իրինան:
Դերասանուհին նշել է, որ իր մոտ չեն եղել վատ ու բացասական մտքեր, փորձել է վանել դրանք: «Չեմ հուսահատվել, չեմ մտածել, որ եղբայրս զոհվել է, փորձել եմ չմտածել, որ առհասարակ կարող է նման բան լինել»,- անկեղծացել է նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի