Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Կրկնակի «մանդրաժ»՝ Փաշինյանի համար

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի շռնդալից հաղթանակը բավական լուրջ խոսակցության առիթ է տվել Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ-ի և դեսպանների միջև ամերիկյան ուղղությամբ հովանավորների հետ։ Մինչ ընտրությունն ամերիկյան որոշ շրջանակներ հարցումներ և վերլուծություններ են դրել հայաստանյան իշխանությունների առջև, որ Քամալա Հարիսը հաղթում է։ ՀՀ իշխանություններին համոզել են, որ Թրամփի շանսերը նվազ են, դեմոկրատներն ավելի մեծ հնարավորություններ ունեն։

Արդյունքում, Փաշինյանին պարտադրել էին խաղադրույքը դնել դեմոկրատների վրա։ Պատահական չէր, որ այդ կուսակցությունների համագումարներին հիմնականում ՀՀ դեսպանն ավելի ակտիվ մասնակցում էր դեմոկրատական կուսակցության միջոցառումներին, նույնիսկ Հայաստանից է պատվիրակություն գնացել։ Միակողմանի են աշխատել ամերիկյան ուղղությամբ՝ բոլոր ձվերը դնելով դեմոկրատների զամբյուղի մեջ։

Փաշինյանը, ընտրություններից հետո, խիստ դժգոհել է դեսպան Լիլիթ Մակունցից և վերլուծական կենտրոններից, որոնք խաբել են իրեն, հանրապետականների հետ էլ կապեր չեն հաստատել։ Փաշինյանին, ըստ էության, մտահոգում է այն, որ ԱՄՆ հանրապետականները, Դոնալդ Թրամփը հայերին ուղղված իր մեսիջներում՝ կապված Արցախի, էթնիկ զտումների հետ, տվել է Արամ Ա կաթողիկոսի միջոցով, ոչ թե կապվել է կամ հանդիպել ՀՀ իշխանությունների, այլ ՀՅԴ-ի հետ։ Արամ Ա-ն, ինչպես հայտնի է, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներից մեկն է, իսկ եկեղեցու հետ իշխանությունները դիմակայության մեջ են, նաև ուղղակիորեն ասոցացվում է Դաշնակցության հետ։ Այս դեպքում, Նիկոլը կրկնակի է տուժում, կարծում է, որ ոչ միայն հանրապետականների հետ կապեր չունեն, այլև ԱՄՆ նոր իշխանությունները կապի մեջ են հայաստանյան ընդդիմության հետ։

Այժմ ՔՊ-ում խառը վիճակ է, ուզում են հասկանալ, թե ինչ է լինելու հետագայում, երբ դեմոկրատների վրա դրված խաղադրույքը չի աշխատել։ Հիմա ոչ Ռուսաստանն է բարեկամ, ոչ ԱՄՆ նոր իշխանությունը։ 

Էլինա Վարդանյան