ՔՊ-ն ձախողեց ռազմագերիների մասին հայտարարությունը
Ադրբեջանում ընթացող COP29 գագաթնաժողովի ֆոնին միջազգային տարբեր կառույցներ, առաջատար կազմակերպություններ ու ակտիվիստներ դատապարտող հայտարարություններ են ընդունում Բաքվի հասցեին, պահանջում են ազատ արձակել ձերբակալվածներին, հայ ռազմագերիներին, հիշեցնում են, որ Ադրբեջանը բռնապետական երկիր է, օկուպացրել և հայաթափել է Արցախը։ Բազմաթիվ առաջատար պետությունների ղեկավարներ էլ հրաժարվում են մասնակցել գագաթնաժողովին։
Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն չեն դատապարտել Ադրբեջանին, չեն պահանջել ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին, այլև երեկ ձախողել են Ազգային ժողովում հայ ռազմագերիների մասին ընդդիմության հայտարարության նախագիծը․ փաստաթղթին կողմ են քվեարկել միայն ընդդիմադիրները։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում էին Հայաստանի խորհրդարանի անունից հայտարարություն ընդունել՝ կոչ անելով նախևառաջ միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար։ Հայտարարության նախագիծը նաև հորդորում էր Հայաստանի կառավարությանն այս հարցով ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերությունների հետ։ «Քաղպայմանագիրը» «կռուտիտների» հերթական խմբաքանակն է արտանետել խորհրդարանի դահլիճում՝ փորձելով նախ համոզել, որ այդ հայտարարությունը որևէ զարգացման վրա չի ազդի, ապա և հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։ 30 կողմ ձայներով հայտարարության նախագիծը չի ընդունվել։
44-օրյա պատերազմից հետո իշխող ուժը մշտապես խափանել է ընդդիմության նմանօրինակ նախաձեռնությունները՝ տպավորություն ստեղծելով, որ գործում է անմիջականորեն Ադրբեջանի հրահանգներով։ ՔՊ-ն վաղուց այլևս չի էլ թաքցնում իր նպատակներն ու դրդապատճառները, իսկ ընդդիմությանն էլ չի հաջողվում հայտարարության նախագիծ բերելուց այն կողմ անցնել։ Արդյունքում հանրությունը կրկին հայտնվում է կոտրված տաշտակի առջև, երբ այլընտրանք չունի, իսկ երկրի առջև ծառացող մարտահրավերները գնալով խորանում են։
Լիդա Գնունի




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին