«Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը խոսել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հնարավորության մասին։
«Մենք նույնիսկ չենք սկսել խոսել նոր համաձայնագրի մասին: Ես վնասվածք ունեմ… «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումն այս պահին իմ առաջնահերթությունը չէ: Ցանկանում եմ հնարավորինս լավ վերականգնվել, դա իմ նպատակն է, իսկ հետո կտեսնենք»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում իտալացի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը նախատեսում է ևս երկու տարով երկարաձգել Ռոդրիի հետ պայմանագիրը։
Անգլիական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Նախնական տվյալներով կիսապաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի ամառ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի