Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ Ադրբեջանն օրուգիշեր պատրաստվում էր COP29 համաժողովի հյուրընկալմանը։ Ընդ որում, Ադրբեջանում կլիմայական այս խոշոր միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի համաձայնության պարագայում, երբ ՀՀ իշխանությունների հետ կայացավ գործարք, ու հայկական կողմը համաձայնեց մի քանի գերի վերադարձնելու դիմաց հանել իր թեկնածությունը։ Բաքուն խնդիր էր դրել իր առաջ ապահովել նաև Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ու ցույց տալ, թե իրենք հավատարիմ են խաղաղությանը, ու խաղաղության հաստատման գործընթացը շարունակական է, ու սա այն պարագայում, երբ այդ երկրում դեռևս հայ ռազմագերիներ են պահվում։
 
Բայց քանի որ նույնիսկ համաժողովի մեկնարկից չորս օր անց էլ Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չի գրանցվել, Բաքուն անցել է նոր սպառնալիքների։ Անգամ ադրբեջանական հեռուստաալիքով կոնկրետ սպառնալիք է հնչում, թե եթե Հայաստանը չմասնակցի համաժողովին, կդադարի գոյություն ունենալ։ Ալիևն էլ իր հերթին է շարունակում սպառնալիքները, թե իբր Հայաստանը տարիներ շարունակ «օկուպացրել» է իր տարածքները, և այդպես շարունակ։ Այնպիսի տպավորություն է, որ COP29-ը վերածվել է Հայաստանի ուղղությամբ հոխորտալու հարթակի։ Չնայած հանցագործ երկրից այլ բան ակնկալելն առնվազն միամտություն կլիներ: Ի սկզբանե Ադրբեջանն ակնկալում էր, թե մեծ ներկայացուցչություն պետք է ապահովեր համաժողովի մասնակցության առումով, տասնյակ կարևոր պետությունների ղեկավարներ պետք է շտապեին այս օրերին ժամանել Բաքու, բայց իրականում հնարավոր չեղավ մեծ մակարդակի ներկայացուցչություն ապահովել։ Բաքու չժամանեցին այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան և այլն։
 
Բազմաթիվ երկրների պաշտոնյաներ ու խոշոր ընկերությունների, բիզնեսի և հասարակական հատվածի ներկայացուցիչներ ուղղակի խուսափել են Բաքու այցելությունից տարբեր պատճառաբանություններով՝ այն համարելով որպես ժամանակի անիմաստ կորուստ։ Այսինքն, Ադրբեջանի՝ միջազգային մակարդակում իր հեղինակությունը նոր աստիճանի բարձրացնելու ակնկալիքներն այդպես էլ իրականություն չեն դառնում։ Դրա հետ միասին՝ համաժողովն առիթ է դառնում, որ միջազգային լրատվամիջոցները և տարբեր կազմակերպություններ բարձրացնեն Ադրբեջանի՝ ավտորիտար ու բռնատիրական վարչակարգ ունենալու հանգամանքը, մի երկիր, որտեղ մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն ընդհանրապես տեղ չունեն։ Մյուս կողմից էլ՝ նշվում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրագործված հանցագործությունների փաստը։
 
Իրավապաշտպան կազմակերպություններ իրենց զեկույցներում նշում են Արցախի անմարդկային շրջափակման, ապա արցախահայերի բռնագաղթի մասին։ Ու միջազգային տարբեր շրջանակների կողմից օրակարգ է բերվում նաև արցախահայերի վերադարձի թեման։ Այս ֆոնին ընդգծվում է այն հանգամանքը, որ Բաքվում տեղի ունենալիք կլիմայական համաժողովը նմանվում է ընդամենը երեսպաշտության, քանի որ այդ երկիրն իր եկամուտները ստանում է միայն նավթի ու գազի արտահանումից, որի արդյունքում ներդրում է ունենում մթնոլորտի աղտոտման ու գլոբալ տաքացման պրոցեսում։ Ադրբեջանի էներգիայի մատակարարման 98 %-ը հիմնված է հանածո վառելիքի վրա, իսկ կառավարության եկամուտների մոտ երկու-երրորդը ստացվում է նավթի և գազի արտահանումից: Վերջերս էլ լրատվամիջոցների ուշադրությանն էր արժանացել այն դեպքը, երբ կլիմայական համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի հնարավոր գործարքները: Փաստացի Բաքուն կլիմայական ամենախոշոր միջոցառումն օգտագործում է շրջակա միջավայրն աղտոտող իր ածխաջրածնային ռեսուրսների վաճառքն ավելացնելու նպատակով։
 
Վերջին տարիների իրադարձությունները ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանի քայլերը ընդհանուր առմամբ միտված են կլիմայական բացասական փոփոխություններին, քանի որ այդ երկիրը մտադիր է ավելացնել իր էներգակիրների՝ մասնավորապես գազի մատակարարումը դեպի Եվրոպա, քանի որ եվրոպական երկրները փորձում են այլընտրանք գտնել ռուսական գազին։ Լիովին անտրամաբանական է, թե այս պարագայում COP29-ի անցկացումն Ադրբեջանում ինչ կլիմայական հարց է ընդունակ լուծելու։ Բաքվում դրա փոխարեն կարելի էր անցկացնել, օրինակ՝ նավթային ռեսուրսների անխնա օգտագործման ու մթնոլորտի աղտոտման համաժողով։ Անգամ կլիմայական հարցերով ակտիվիստներն են այս խնդիրները բարձրացնում, ու պատահական չէ, որ Ադրբեջանում կլիմայական համաժողովի անցկացման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Օրինակ՝ հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցում էր Վրաստանում անցկացվող ցույցին՝ ի նշան Ադրբեջանի դեմ բողոքի, որը հյուրընկալել է ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված համաժողովը:
 
Ի դեպ, նա երեկ ժամանել է Երևան: Ու եթե համեմատելու լինենք անցած տարի Դուբայում տեղի ունեցած COP28-ի հետ, որի ժամանակ շատ բարձր մակարդակի ներկայացուցչություն էր ապահովվել, ապա Բաքվի համաժողովը կարելի է համարել ստվերված մի միջոցառում, որի նպատակը նույնիսկ պարզ չէ, երբ իրապես կլիմայական հարցերին անդրադառնալու փոխարեն այդ երկրի ուշք ու միտքը կա՛մ նավթային ու սպառազինությունների ձեռքբերման գործարքներն են, կա՛մ էլ Հայաստանին սպառնալը։ Բայց պետք է ընդունել, որ մի հարցում Ադրբեջանը հաջողել է։ Ավտորիտար, բռնապետական ու հանցագործ լինելով հանդերձ՝ այդ երկիրը կարողացել է հասնել նրան, որ համաժողովը տեղի ունենա հենց Բաքվում։ Թերևս այստեղ իր դերն է ունեցել նաև «խավիարային դիվանագիտությունը»։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում