Փաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը
Երեկ Ազգային ժողովում՝ եկող տարվա բյուջեի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարություններն է արել՝ հաստատելով Ադրբեջանի հետ իր դավաճանական պայմանավորվածությունները։ Մասնավորապես, խոսելով խաղաղության բանակցությունների մասին՝ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում, մինչդեռ Ադրբեջանի Սահամանադրության մեջ Հայաստանի նկատմամբ կան տարածքային պահանջներ, սակայն հայկական կողմը, ըստ Փաշինյանի, նման պահանջ չի ներկայացնում երկու պատճառով. նախ, որ գործընթացը փակուղի չմտնի, երկրորդ՝ ստորագրված համաձայնագիրը գերակա է լինելու ներքին օրենսդրությանը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի բացառում սահմանադրական փոփոխությունները: «Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՀՀ-ն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ», - ասել է նա։
ՍԴ-ն գրեթե ողջ կազմով այսօր գտնվում է Փաշինյանի վերահսկողության ներքո, որոշումներն էլ կայացնում է քաղաքական իշխանության հրահանգներով։ Ուստի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունները «կռուտիտ» են, նաև հանրությանը վտանգավոր փոփոխությունների նախապատրաստում։
Որևէ մեկը կասկած չունի, եթե օրվա իշխանությունը որոշի կատարել Ադրբեջանի պահանջը, ՍԴ-ն առանց այլևայլության որոշում կկայացնի Փաշինյանի հրահանգով։ Նիկոլ Փաշինյանը նաև կազանյան հանդիպմանն է անդրադարձել, նշել է, թե Բաքվին առաջարկել է կնքել ռազմավարական գործարք: Գործարքից մանրամասներ չի հայտնել, միայն պնդել է, թե այն հենվելու է «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա: Եվս մեկ մտահոգվելու առիթ ՀՀ քաղաքացիների համար։
Տաթևիկ Վերանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան