«Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին
«Պետք է բաց թողնել քեզնից հեռացած մարդկանց»,- վստահ է դերասանուհի Իրինա Այվազյանը: Այս մասին նա անկեղծացել է «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում:
Հիմնականում դժվար եմ հեռանում, բայց շատ հեշտ եմ բաց թողնում, մտածում եմ, որ չի եղել այս մարդը և վերջ: Այդպես հեշտ է իրականում:
Ինձ համար ավելի հեշտ է, երբ ինձնից են հեռանում, հակառակ դեպքում կրկնակի դժվար է: 2 դեպքին էլ բախվել եմ:
Կարծում եմ, որ եթե դա տեղի է ունեցել, ուրեմն այդպես էր պետք, չեմ ասի, որ շատ հարթ եմ տանում այդ ամենը: Ծանր եմ տանում, բայց մտածում եմ, որ դա էր ճիշտը:
Ես ուրախ եմ ամեն ինչի համար, ուրախ եմ, որ ինձնից հեռացել են կամ ես եմ հեռացել: Բայց մինչ այդ, շատ բարդ փուլի միջով եմ անցնում, որովհետև ես փակ մարդ եմ, կիսվող չեմ: Շատ դժվար է, երբ չես գնում ընկերուհիներիդ ուսին լաց լինելու, այլ փակվում ես տանն ու անում լրիվ հակառակը, հեռվանում ես ընկերներիցդ:
Անձնական տիրույթում չհաջողված հարաբերություններ ունեցած մարդկանց հետ հարաբերություններ չունենք, բայց մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք տարբեր վայրերում:
Նորմալ բարևել ենք, շփվել ենք: Մարդ կար, ում հետ նույնիսկ նույն նախագծում էինք նկարահանվում, ես կողմ էի, որովհետև նույն ասպարեզից ենք ու ամեն տեղ կարող եմ հանդիպել իրեն:
Հիմա չեմ ուզում ասել, իմ սիրտն ազատ է, թե ոչ, թող մարդիկ իմանան իմ անձնականի մասին այն ժամանակ, երբ ես կամուսնանամ:
Ընտանիքն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Ես և՛ ընտանեկան մարդ եմ, և՛ կարիերիստ: Հետագայում ուզում եմ ունենալ այնպիսի ընտանիք, ինչպիսին իմ ընտանիքն է եղել:
Դա փոքրիկ երազանք է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի