Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Աշխարհ

Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին

Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը, բայց համաձայն չէ բանակցել ճնշման ու ահաբեկման ներքո. այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպումից հետո:

«Այսօր ես կարևոր և անկեղծ զրույց ունեցա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ։ Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրի պատասխանատու կողմ՝ մենք շարունակում ենք լիովին համագործակցել գործակալության հետ։ Տարաձայնությունները կարող են լուծվել համագործակցության և երկխոսության միջոցով։ Պայմանավորվեցինք առաջ գնալ ամուր կամքով և բարի նպատակներով։

Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը: Այժմ հերթը Եվրամիությանն է։ Մենք պատրաստ ենք բանակցել՝ ելնելով մեր ազգային շահերից ու անվիճելի իրավունքներից, բայց չենք համաձայնում բանակցել ճնշման ու ահաբեկման ներքո»,- X-ում գրել է նա։

Նշենք, որ Գրոսսին Թեհրանում հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները երբեք չպետք է ռազմական հարձակումների ենթարկվեն:
 
«Ես հստակ հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն: Միջուկային օբյեկտները չպետք է դառնան ռազմական հարձակումների թիրախ, քանի որ դրանք կարող են հանգեցնել շատ լուրջ ռադիոլոգիական հետևանքների»,-ասել է նա՝ մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը՝ կապված Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգի հետ։