Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հրահանգ է իջեցնում խանութ փակելու, որի իրավական որևէ իրավունքը ինքը չի կարող ունենալ․ Նաիրի ՍարգսյանՓոքրիկ խմբակի կենսագրության փոքրիկ, հոգատարությամբ թաքցված, բայց կարևոր դրվագների մասին. «Մեր Ձևով» շարժում
Տնտեսություն

ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ

Ներկայումս պղնձի պահանջարկը կազմում է մոտ 30 մլն տոննա, և ակնկալվում է, որ այն կաճի մոտ երկու անգամ։ Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար «Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջհանյանը։

Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ տվյալ ճյուղը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ նրա դերը կարող է զգալիորեն աճել՝ երկրի տնտեսական զարգացման համատեքստում: «Բոլորը գիտեն, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը տնտեսական աճ է ցուցադրում, սակայն այս երևույթի հիմնական պատճառը կապված է արտաքին գործոնների հետ, ինչպիսին է ռուս-ուկրաինական պատերազմը: Արդյունքում՝ բազմաթիվ առևտրային և այլ գործընթացներ անցնում են Հայաստանով, ինչն էլ հանգեցնում է տնտեսական աճի գրանցմանը։ Բայց այդ աճը մեր ջանքերի արդյունքը չէ և չի կարող հիմք ծառայել երկրի կայուն զարգացման համար», - նշել է Ջհանյանը։

Ինչպես ընդգծել է ԶՊՄԿ-ի փոխտնօրենը, կայուն աճ ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել առանցքային ուղղություններ, որոնք մշտապես արդիական են եղել Հայաստանի համար և նպաստել են նրա զարգացմանը, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը և էներգետիկան:

«Մետաղներն անհրաժեշտ են ցանկացած տեսակի էներգիայի արտադրության համար: Առանց դրանց էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցումն անհնար է։ Պղինձը և մոլիբդենը հատկապես կարևոր են, քանի որ դրանք օգտագործվում են, գործնականում, բոլոր տեխնոլոգիաներում: Կանաչ էներգետիկային անցման գործընթացում պղինձն ու մոլիբդենը կենտրոնական տեղ են զբաղեցնում», - պարզաբանել է Ջհանյանը։

Ընդ որում, նա հավաստիացրեց, որ պղնձի շուկայում առաջարկը սահմանափակվելու է։ Նրա խոսքով՝ մի քանի տարի հետո պղնձի պահանջարկը կգերազանցի համաշխարհային հանքերի ՝ դրա արդյունահանման հնարավորությունները։

«Պղնձի ցածր առաջարկի դեպքում դեֆիցիտը կկազմի 10 միլիոն տոննա, և, նույնիսկ, արտադրության ավելացման դեպքում, միեւնույն է, կդիտվի 1,5 միլիոն տոննա դեֆիցիտ: Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության զարգացման ցանկացած սցենարի դեպքում 10 տարի անց մենք կբախվենք պղնձի լուրջ դեֆիցիտի։ Ապրանքի պակասի պայմաններում գները կարող են զգալիորեն աճել.եթե հիմա պղնձի գինը կազմում է մոտ 9600 դոլար մեկ տոննայի դիմաց, ապա նման դեֆիցիտի դեպքում այն կարող է կրկնապատկվել կամ, նույնիսկ, եռապատկվել: Հայաստանի համար դա կարեւոր նշանակություն կունենա, քանի որ պղինձ արտադրողները կկարողանան այն վաճառել ավելի բարձր գնով, իսկ պետությունը կստանա ավելացված հարկային եկամուտներ։ Եվ այդ շահույթի մի մասը կարելի է ուղղել ոլորտի հետագա զարգացմանը», - հայտարարել է Ջհանյանը։

Միաժամանակ, ինչպես նշել է փոխտնօրենը, պղնձի համաշխարհային առաջարկում Հայաստանի բաժինը կազմում է ընդամենը 0,1 տոկոս: Այդուհանդերձ, նույնիսկ այդքան փոքր ծավալի դեպքում երկիրն օգուտներ քաղելու և դրա զարգացումն ապահովելու զգալի ներուժ ունի: «Ներկա պահին մեր ներկայությունը համաշխարհային շուկայում բավականին համեստ է. Հայաստանն արտադրում է տարեկան մոտ 50-60 հազար տոննա պղինձ, մինչդեռ, գլոբալ մասշտաբով այդ ցուցանիշը հասնում է 30 մլն տոննայի: Սա նշանակում է, որ մեր բաժինը 1% - ից պակաս է: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մոլիբդենի գծով զբաղեցնում է տասներորդ տեղն աշխարհում, պղնձի նկատմամբ ուշադրությունը բացատրվում է 5-6 ձեռնարկությունների առկայությամբ, որոնք զբաղվում են դրա արտադրությամբ։ Այդ պատճառով շեշտը դրվում է հենց պղնձի վրա, թեեւ համաշխարհային համատեքստում մեր նշանակությունը մոլիբդենի բնագավառում զգալիորեն բարձր է», - պարզաբանել է Ջհանյանը։

Խոսելով մոլիբդենի մասին՝ Ջհանյանը նշել է, որ այդ մետաղը կիրառություն է գտնում բազմաթիվ տեխնոլոգիաների մեջ ։ Օրինակ՝ հողմային էներգետիկայում, հատկապես՝ օֆշորային նախագծերում, որտեղ հողմային էլեկտրակայանները տեղակայված են դժվար հասանելի պայմաններում: Այս առումով՝ վերջին տարիներին մոլիբդենի գների աճը մեծապես կախված է հողմային էներգետիկայի զարգացումից։

«Ինչ վերաբերում է մոլիբդենին, կան տարբեր կանխատեսումներ: Համաշխարհային բանկն ակնկալում է  պահանջարկի 119% աճ, այն դեպքում, երբ Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է 290% աճ: Համաշխարհային բանկը կանխատեսում է աճ 2050 թվականին, իսկ Միջազգային էներգետիկ գործակալություն՝ մինչև 2040 թվականը: Սա խոսում է այն մասին, որ սպասվում է մոլիբդենի պահանջարկի զգալի աճ, և այդ համատեքստում Հայաստանը ունի ավելի ծանրակշիռ նշանակություն՝ ապահովելով այդ մետաղի համաշխարհային արտադրության մոտ 3-4%-ը», - շարունակել է փոխտնօրենը:

Սակայն, ըստ Ջհանյանի, Հայաստանում մետաղների արդյունահանման փաստացի ծավալներն այնքան էլ մեծ չեն, և պնդումը, թե երկիրը մետաղների խոշոր արտադրող է, այնքան էլ կոռեկտ չէ:

«Մենք չենք կարող համարվել խոշոր հանքարդյունաբերական երկիր: Մենք ունենք ընդամենը 8-9 մետաղական հանք և հանքարդյունաբերական ընկերություններ։ Արցախում ունեինք Կաշեն, բայց հիմա այն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Բացի այդ, մենք ունենք միջազգային ստանդարտներով ընդամենը մեկ հանքավայր՝ ԶՊՄԿ-ի Քաջարանի հանքավայրը», - նշել է փոխտնօրենը։

Ջհանյանը նաև հավելել է, որ 34 մլն տոննա ընդհանուր ծավալից ԶՊՄԿ-ն արտահանում է 19 մլն տոննա պղինձ, Թեղուտը՝ 7 մլն տոննա, իսկ ագարակը՝ 4,5 մլն տոննա, մնացած ծավալներն աննշան են:

«Արտահանման առավելագույն ծավալներն արձանագրվել են 2017 թվականին՝ մի քանի գործոնների համադրության պատճառով։ Դրան հաջորդել է անկում, և ծավալները կայունացել են 30-35 մլն տոննայի մակարդակում։ 2015 թվականից ի վեր վերջին 10 տարիների ընթացքում մենք աճ չենք տեսնում։ Ընդ որում, այդ ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ - ում միշտ կայուն է մնացել ՝ չնայած 1-5 տոկոսի սահմաններում տատանումներին», - հայտարարել է Ջհանյանը, հավելելով, որ եթե այդ ճյուղն ավելի մեծ նշանակություն ունենար, երկիրն ավելի մոտ կլիներ ավելի զարգացած պետություններին՝ կենսամակարդակով եւ տնտեսական զարգացմամբ։