ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից
ԱՄՆ նախագահական ընտրություններից և դրանց արդյունքների հրապարակումից հետո շատերի համար պարզ էր, որ ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նորից կտրուկ շրջադարձ են անելու՝ փորձելով արժանանալ Ռուսաստանի բարեհաճությանը։
Եվրոպական աղբյուրների փոխանցմամբ, դեպի Ռուսաստան Փաշինյանի ռեվերանսները, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը, միջազգային տարբեր կառույցներում կրկին ՌԴ օգտին բանաձևերին կողմ քվեարկելը, Մոսկվայի նկատմամբ որոշակի լոյալությունն Արևմուտքում գնահատում են որպես հերթական խաղեր, և հրահանգ է տրված սառեցնել վիզաների ազատականացման գործընթացը։ Ամենայն հավանականությամբ, եթե Փաշինյանը մի փոքր էլ ռուսամետ խաղեր տա, պաշտոնապես էլ կհայտարարեն վիզաների ազատականացման գործընթացը դադարեցնելու մասին։ Այդ մասին հատուկ զգուշացում են արել պաշտոնական Երևանին։
Զարմանալի չէ, որ Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցությունից հետո ԱԳՆ-ն հայտարարեց, թե ՀԱՊԿ նկատմամբ դիրքորոշումները չեն փոխվել։
Այժմ, եթե ԱԳՆ հավաստիացումները հաշվի չառնվեն, վիզաների ազատականացման խաղաթուղթն էլ Փաշինյանը կկորցնի ցանկացած տիպի ընտրությունից առաջ, լինի արտահերթ, թե հերթական։
Ալլա Ռաֆայելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան