Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է

րերս կառավարությունում տեղի ունեցած աղմկոտ նիստից ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, թե «իր համբերության բաժակը լցվել է», երեկ ուշ երեկոյան տեղեկություններ սկսեցին շրջանառվել, թե Փաշինյանը պաշտոնազրկել է Ներքին գործերի և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին։ Հաղորդվեց, որ երկու պատգամավոր էլ՝ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանը վայր են դնելու մանդատները։

Փաշինյանը բոլոր պաշտոնազրկվածներին այդ մասին տեղեկացրել է հաղորդագրություններով։ Պաշտոնանկություների այս շքերթը ցնցումներ է առաջացրել «Քաղպայմանագրի» շարքերում, որոշները նույնիսկ կեսգիշերին մոտ գնացել էին ՔՊ գրասենյակ՝ հասնակալու, թե ինչ է կատարվում։ Սոցցանցերում էլ բազմաթիվ ենթադրություններ էին հնչում, մեկը մեկից ֆանտաստիկ ու իրականությունից կտրված, դավադրապաշտության բոլոր կանոնների համաձայն։

Նիկոլ Փաշինյանը սափրվելուց հետո փորձում է այլ տրամաբանությամբ գործել և դա լիովին արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ է։ Հասկանալով, որ այս թիմով երկար ձգել չի կարող, Փաշինյանը կրկին փորձում է շահագործել հին տաշտակը, ներկայանալ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, որը չի խնայում անգամ մտերիմներին։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնից զրկվողների թիվն ավելի մեծ է լինելու, նաև ԱԱԾ ու Գլխավոր դատախազության հետ համատեղ քրեական վարույթներ են հարուցվելու տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։ Դրանցից մեկը, ի դեպ, վերաբերում է Երևանի ՋԷԿ-ին, որտեղ լուրջ խախտումներ են հայտնաբերվել, երբ ՋԷԿ փոխտնօրեն է նշանակվել Փաշինյանի նախկին թիկնապահ, ԱԱԾ գեներալ Սարգիս Հովհաննիսյանը։ 

Նարինե Մկրտումյան