Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հնդկաստան; Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Նյու Դելիում կազմակերպված միջոցառմանը տեսակապով մասնակցելիս։
Պեսկովը նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան կատարած երկու այցերից հետո այժմ նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան։
«Հուսով եմ, որ շուտով, շատ շուտով։ Մենք անհամբերությամբ սպասում ենք դրան (այցին)», - Պեսկովի խոսքերն է մեջբերում հնդկական ANI գործակալությունը։
Նա հավելել է, որ Պուտինի՝ Հնդկաստան այցի ժամկետները ճշգրտվում են։ Պեսկովը նաև հայտնել է, որ այցի նախապատրաստումը, որին Մոսկվան մեծ նշանակություն է տալիս, կսկսվի։
Հնդկաստանի վարչապետը հուլիսին երկօրյա այց էր կատարել Մոսկվա, որի ընթացքում կայացել էր ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ Իսկ հոկտեմբերին Մոդին այցելել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար