Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինՅունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Ժողովրդի կամքը հիմա աննախադեպ կերպով ճնշվում է․ Մենուա ՍողոմոնյանՄեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ Արշակ սրբազանը այս վարչախմբի պատվերով կալանավորված 4-րդ եպիսկոպոսն է. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսԵվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէՄոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները
Իրավունք

Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (տեսանյութ)

Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելեցին Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվեցին տարբեր տարողութան 439 լցված շիշ,  օղու 1400 դատարկ շիշ, 4 արկղ շշի խցան, 200 լիտրանոց և 5 լիտրանոց պլաստիկ  երկու տարա` լցված սպիրտի հոտով հեղուկով:

Երիտասարդներն ընդունել են, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում են խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ:

Նույն օրը նմանատիպ մեկ այլ տեղեկության հետքով քրեական հետախույզները մեկնեցին Գյումրու Օստրովսկու փողոց: Այստեղ էլ հայտնաբերվել են օղու և կոնյակի տարբեր մակնշումներով լցված շշեր, նաև մեծ քանակությամբ օղու և կոնյակի դատարկ շշեր:

Այս դեպքում ևս տանտերն ընդունել է մեղքը:

Շիրակի քրեական ոստիկանների նմանատիպ հաջորդ միջոցառումը նոյեմբերի 18-ին էր: Առավոտյան մեկնելով Գյումրու Ղորղանյան փողոցի տներից մեկը` իրավապահները հայտնաբերեցին շշալցված տարատեսակ կեղծ օղիներ, խցաններ ու դատարկ շշեր, նաև տարբեր քանակությամբ կոնյակ, օղի և օղու սպիրտ:

Այս դեպքում ևս տանտերը հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվել է ալկոհոլային կեղծ խմիչքների պատրաստմամբ, շշալցմամբ, ակցիզավորմամբ ու վաճառքով:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: