Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում

Օրերս IDBank-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագրի 10 մասնակիցներ այցելեցին Բանկ, ծանոթացան կառույցին ներսից և հանդիպում ունեցան Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ, ով հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։   Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի առաջ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագիրը «Մի դրամի ուժի» շահառուն էր, իսկ Բանկի և Իդրամի հետ համագործակցության արդյունքում ընկերություններն ավելի քան 6 միլիոն դրամ էին նվիրաբերել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։ Բացի այդ, IDBank-ը մշտապես հիմնադրամի կողքին է տարբեր նախաձեռնություններում։

Հանդիպման ընթացքում երեխաները պատմեցին իրենց ստեղծագործական ձեռքբերումների ու հաղթանակների մասին, լսեցին մոտիվացնող խոսքեր։ Այնուհետև IDBank-ի վարչության նախագահը երեխաների հետ ունեցավ  ֆինանսական գրագիտության թեմայով հետաքրքիր զրույց։

«Շատ ուրախ էինք հյուրընկալել մեր տաղանդավոր երեխաներին հենց մեր հարկի տակ։ Մենք ունեցել ենք շատ գեղեցիկ համագործակցություն մի քանի տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաև «Մի դրամի ուժի» շրջանակում, և այսօրվա հանդիպումը վկայում է, որ մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր շահառու ծրագրերի մասնակիցներին։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շատ կարևոր գործ է անում՝ կրթելով երեխաներին։ Մենք էլ որոշեցինք նպաստել այդ գործընթացին և ֆինանսական գրագիտության մասին խոսել: 21-րդ դարում, բազմաթիվ գիտելիքների, ունակությունների հետ մեկտեղ մեր երեխաներին նաև ֆինանսական գրագիտության հիմունքներն է կարևոր սովորեցնել, և երեխաների այսօրվա ոգևորիչ արձագանքը հենց դրա մասին է վկայում»,- նշեց IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ IDBank և Իդրամ ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ հիմնադրամի շահառու երեխաներն ունեցել են բազմաթիվ կրթական ու զարգացնող ծրագրեր։  «Շատ-շատ են ծրագրերը, որոնք կարողանում ենք իրականացնել միասին և շատ շնորհակալ են դրա համար։ Ինչ վերաբերում է այսօրվա միջոցառմանը, ապա հանդիպումների այս ձևաչափը նոր ենք սկսել, քանի որ ցանկանում ենք ծանոթացնել երեխաներին այն մարդկանց ու գործընկերների հետ, ովքեր ներդրում են կատարում իրենց կրթության ու զարգացման մեջ։ Նաև մեր գործընկերներն են անձնապես ծանոթանում մեր երեխաների հետ, ճանաչում իրենց շահառուներին։ Ցանկացած մասնագիտությամբ մարդ պետք է լինի ֆինանսապես կրթված, իսկ երբ ֆինանսների մասին տեղեկությունը երեխաները ստանում են առաջին դեմքերից, այն շատ ավելի ընկալելի ու հիշվող է դառնում»։

Ավանդույթի համաձայն, միջոցառմանը ներկա է եղել նաև ֆինանսների աշխարհում երեխաների հավատարիմ ուղեկից և ընկեր Իդրամ Ջունիորն, ով իր նվերներով երեխաների համար կարևոր օրը  վերածեց տոնի։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ