Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է քննադատներին և պնդել, որ դեռ կիրք է զգում ֆուտբոլի հանդեպ։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։
Պորտուգալացին շարունակում է լռեցնել նրանց, ովքեր կարծում են, որ իր կարիերան ավարտված է։ Շատերն են նրան քննադատել՝ համոզելով ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Նմանատիպ քննադատություներ են հնչել 2022 թվականին, երբ պորտուգալացին լքում էր «Մանչեսթեր Յունայթեդը»՝ որոշելով հանդես գալ Սաուդյան Արաբիայում։
Ռոնալդուն քննադատությունների է արժանացել Սաուդյան Pro League տեղափոխվելու համար, քանի որ դա որակվել է որպես ֆինանսական շահի համար արված քայլ։ Սակայն նա շարունակում է բարձր նշաձող սահմանել՝ «Ալ-Նասրի» կազմում 85 խաղում խփելով 74 գոլ։
Netflix-ի նոր վավերագրական ֆիլմի գովազդային տեսահոլովակում, որը նվիրված է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային կյանքին, Ռոնալդուն նշել է․
«Այստեղ եմ հաղթելու, ինչպես նաև լիգան ավելի լավը դարձնելու համար։ Ցանկանում եմ ժառանգություն թողնել։ Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար։ Ես դեռ կիրք եմ զգում ֆուտբոլի հանդեպ։ Նրանք չեն հավատում դրան, բայց ես այստեղ եմ հենց այդ պատճառով»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի