Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով
Հավաքական Արևմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում և փորձում «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։
«Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի խորշում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներն օգտագործելուց՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև ուղղակի «գունավոր հեղափոխություններ» սանձազերծելը, ինչպես հիմա փորձում են անել Վրաստանում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նույն հանդիպմանը ևս ասել է, որ Վրաստանում նոր «գունավոր հեղափոխություն» իրականացնելու փորձեր են ձեռնարկել արևմտյան հետախուզական ծառայությունները։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար