Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու և Պենտագոնի զենքի պաշարները լրացնելու համար, որոնք սպառվել են Կիևին զենք մատակարարելու պատճառով: Այս մասին հաղորդում է POLITICO-ն:
Պարբերականը գրում է, որ նախատեսվում է 8 միլիարդ դոլարի հատկացում Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նախաձեռնության շրջանակներում և 16 միլիարդ դոլար՝ հենց ԱՄՆ-ում զենքի պահեստները համալրելու համար։
Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչությունն առաջարկել է Կոնգրեսին այդ օգնությունն ընդգրկել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը երկարաձգելու վերաբերյալ որոշման մեջ՝ շաթդաունից խուսափելու համար։
Ֆինանսավորման երկարաձգման ժամկետը, որը հաստատվել էր սեպտեմբերին, ավարտվում է դեկտեմբերի 20-ին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշ հանրապետականների վրդովեցրել է Բայդենի այս պահանջը, քանի որ նրանք կարծում են, թե «Կոնգրեսը չպետք է նվերներ անի Կիևին, որոնք թույլ կտան նրան էլ ավելի լրջորեն սաբոտաժի ենթարկել խաղաղության շուրջ բանակցությունների հնարավորությունը»:
Հակամարտությունը դադարեցնելու իր շահագրգռվածության մասին քանիցս հայտնել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ ներկայիս վարչակազմը փորձում է մինչև Բայդենի լիազորությունների ավարտը Կոնգրեսի կողմից հաստատված ամբողջ ֆինանսավորումը հասցնել Ուկրաինային։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի