Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից
Իրավունք

37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

«2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, պարեկային ծառայողների կողմից ՆԳՆ ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխվել նշված տրանսպորտային միջոցի վարորդը և ուղևորը։ Վերջիններս իրավապահներին հայտնել են իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում ևս թմրանյութերի առկայության մասին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Իրականացված անհրաժեշտ միջոցառումներով պարզվել է ոստիկանության բաժին տեղափոխված հիշյալ անձանց ինքնությունը։ Վերջիններս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է գետնին նետված ընդհանուր թվով 12 փաթեթ, իսկ Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով փաթեթավորված ընդհանուր 25 մանր փաթեթ։

Հայտնաբերված զանգվածների քաշը և բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:

Փորձագետի եզրակացության համաձայն՝ փաթեթներից վերցված նմուշը հանդիսանում է «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց։

Ձերբակալվածների անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսում կատարվել է թվային խուզարկություն, որի արդյունքում պարզվել է, որ Արին-Բերդ փողոցի տարբեր հատվածներում բջջային հեռախոսով կատարվել է 11 տեղանքի լուսանկարում, որոնց վրա գրված են եղել կոորդինատներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և նրանց մեղադրանք է ներկայացվել։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: