Ուժեղ հեղեղումներ Թաիլանդում եւ Մալայզիայում. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու
Թաիլանդի հարավում եւ Մալայզիայի հյուսիսում տեղի են ունեցել վերջին տասնամյակների ամենաուժեղ հեղեղումները. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են վերջին երեք օրում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։
Թաիլանդի հարավում հեղեղումները վնասել են 534 000 տնային տնտեսությունների, զոհերի թիվն ավելացել է՝ չորսից հասնելով իննի, որոնց մասին տեղեկացվել էր ուրբաթ, եւ հազարավոր մարդիկ հանգրվանել են ժամանակավոր ապաստարաններում, որոնք ստեղծվել են տուժած շրջաններում, տեղեկացրել է տարերային աղետների կանխման եւ դրանց հետեւանքների մեղմման նախարարությունում։
Հարեւան Մալայզիայում հեղեղումները վնասել են մյոտ 139 000 մարդու ինը նահանգներում, ինչի հետեւանքով, Տարերային աղետների կառավարման ազգային կենտրոնի տվյալներով, ուրբաթ օրվանից զոհվել է երեք մարդ։
Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը տեղեկացրել է, որ շաբաթ օրը երկրի հարավի մի քանի շրջաններում սպասվում են ավելի ուժեղ անձրեւներ, եւ նախազգուշացրել է նոր հեղեղումների մասին տուժած շրջաններում։ Մեկ ամսում (նոյեմբերին) հարեւան Ֆիլիպիններում տեղի է ունեցել վեց թայֆուն, որոնք զանգվածային ավերածություններ են առաջացրել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար