Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

«Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններով

Առիթ ունեցել ենք մեր ընթերցողներին պատմելու 2025 թ.-ին տեղի ունենալիք այն բացառիկ կրթական ուղևորության մասին, որն առաջարկում է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ է նախաձեռնում կրթական ուղևորություն դեպի Դուբայ: Սա բացառիկ առաջարկ է Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Այն շնորհալի հրաշալի հնարավորություն է երիտասարդների համար մասնակցելու հանրահռչակ երաժիշտների վարպետության դասերի, ծանոթանալու երաժիշտների դասավանդման մեթոդներին, անցկացնելու դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր:

2024 թ.-ին անցկացված կրթական ուղևորությանը մասնակցելու հնարավորություն է ունեցել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան, թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը: Նրա հետ զրուցել ենք տպավորությունների, կրթական ուղևորությունների և հանրահռչակ երաժիշտների հետ շփման կարևորության մասին:

-Արեն, 2024 թ.-ին մասնակցել եք Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ինչո՞ւ որոշեցիք մասնակից դառնալ երաժշտական այս փառատոնին:

-Շատ էինք լսել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին ու անհամբերությամբ սպասում էինք 10 տարեկանս լրանալուն, որպեսզի դիմեինք ծրագրին։ Հուրախություն մեզ՝ մինչև հիմնադրամ դիմելը, նկատեցինք նաև տեղեկությունը, որ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան կազմակերպում է կրթական ուղևորություն և շտապեցինք դիմել: Վստահ էինք՝ գործ ունենք ոլորտի լավագույն մասնագետների հետ, և ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված լինելու։

-Կպատմե՞ք այդ օրերի մասին:

-Սա իմ առաջին ճամփորդությունն էր առանց ընտանիքիս, ուստի փորձում էի ուշադիր ու կազմակերպված լինել, բայց ասեմ, որ դա այդքան էլ բարդ չէր: Ունեինք ամեն օրվա ծրագիրը և մեզնից պահանջվում էր ուղղակի հետևել օրակարգին և ոչինչ բաց չթողնել։ Շատ հագեցած օրեր ենք ունեցել Դուբայում: Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ։ Նաև ընկերներով զվարճանում էինք՝ լողում էինք, միասին զբոսնում և ուղղակի երեկոյան հաճելի ժամանակ անցկացնում:

-Եվ ի՞նչն է ամենաշատը տպավորել քեզ:

-Տպավորիչ էր ժամերի ընթացքում այդքան շատ ընկերներ ձեռք բերելը։

-Կա՞ մի բան, որը հենց ակադեմիայում ես սովորել:

-Սովորեցի առանց հայրիկի ներկայության թավջութակով նվագելու փորձեր անել։ Նաև սկսեցի ավելի կարևորել նվագելու ժամանակ երաժշտության շունչն ունկնդիրներին փոխանցելը։

-Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումների մասնակցելը, մեծանուն երաժիշտների հետ շփումը:

-Ինձ համար շատ կարևոր ու հետաքրքրական էր լինել այդքան տաղանդավոր երաժիշտների կողքին և սովորել նրանցից։ Կցանկանայի շեշտել, որ նրանք մեզ հետ անչափ սիրալիր ու համբերատար էին։

Կրթական նման ուղևորություններին մասնակցելու կարևորության մասին մի քանի հարց ուղղեցինք նաև Արենի մայրիկին:

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հրաշալի հնարավորություն է ստեղծել երիտասարդ երաժիշտների համար՝ կրթական ուղևորությունների տեսքով: Ձեր որդին մասնակցել է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումներին մասնակցությունը պատանի երաժիշտների համար:

-Նման միջոցառումներին մասնակցելը մեծապես նպաստում է երեխայի կայանալուն՝  նախ որպես պատանի երաժիշտ և հետո նաև բարձր արժեքներ կրող զարգացած անհատ։

-Ասում են, որ անգամ արտասահմանյան ուղևորությունը մարդու աշխարհայացքում փոփոխություն է մտցնում: Ի՞նչպիսի տպավորություններ ունի Արենն ուղևորության օրերից: -Ուղևորությունից հետո Արենն ավելի պարտաճանաչ է դարձել, կարողանում է ինքնակազմակերպվել, ավելի պատասխանատու է դարձել իր իրերի և գործիքի հանդեպ։ Այժմ ավելի լայնախոհ է ու ձգտումներն ավելի լայնամասշտաբ են։

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի աջակցությունը զգո՞ւմ էիք ուղևորության օրերին: Ինչպե՞ս էր այդ աջակցությունը դրսևորվում:

-Սա Արենի առաջին ուղևորությունն էր առանց մեզ: Պետք է հոգ տաներ ոչ միայն իր, այլև իր գործիքի մասին։ Եթե չլիներ հիմնադրամի աշխատակազմի հանդեպ անվերապահ վստահությունը, դժվար թե նմանօրինակ ռիսկի գնայինք։ Կազմակերպիչները հաշվարկել էին բոլոր ռիսկերը և հավանական դժվարությունները, ինչի շնորհիվ ճամփորդությունն անցավ սահուն և հագեցած։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի