Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու
Վիդեո

ԹԵՍՏ. ինչպիսի տղամարդ է համապատասխանում ձեզ. պատասխանն ապշեցուցիչ է

Յուրաքանչյուր կին ամուր ու ներդաշնակ հարաբերություններ կարող է ստեղծել միայն մի տիպի տղամարդու հետ։ Mirkrasoty.life-ը թեստ է առաջարկում. ընտրեք լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկին և կարդացեք, թե ինչի մասին է վկայում այդ ընտրությունը։

#1 Ձեզ ամենաշատը համապատասխանում է «հայրիկ տղամարդու» կերպարը, քանի որ ինքներդ «դուստր կնոջ» տիպին եք համապատասխանում, ում առաջին հերթին՝ հոգատարություն և ուշադրություն է հարկավոր։ Ձեր վարքագիծը հաճախ կայուն չէ, քանի որ երբեք հստակ չգիտեք, թե ինչ եք ցանկանում։ Տղամարդու կողմից անուշադրություն զգալու դեպքում դառնում եք կամակոր և նյարդային, ինչն իր հերթին՝ հանգեցնում է հարաբերությունների վատացման և մարման։ Ձեզ ցանկալի ու սիրելի զգալու համար հարկավոր է ընտրել այնպիսի տղամարդու, ով կկարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել, լուծել ձեր բոլոր խնդիրները և բավարարել ցանկացած, նույնիսկ՝ ամենաաբսուրդային ցանկությունները։

Այս բնութագրիչներին լավագույնս համապատասխանում է «հայրիկ տղամարդու» կերպարը։ Նրա հուսալիությունը, ինքնավստահությունը ձեզ հնարավորություն կտան կառուցել երկարատև և ներդաշնակ հարաբերություններ։ Դուք մեծ հաճույքով կենթարկվեք նրա պահանջներին և ձեզ կպահեք դստեր նման։

#2։ Ձեզ ամենաշատը համապատասխանում է «երեխա տղամարդու» և «կոմպլեքսավորված տղամարդու» կերպարը։ Ինքներդ «մայր կանանց» կերպարին եք համապատասխանում, ով իր կյանքի գլխավոր խնդիրն է համարում բոլորին ու միշտ պետքական լինել, այդ թվում՝ անփոխարինելի դառնալ ամուսնու կամ սիրելի տղամարդու համար։ Ամբողջ ժամանակը ձգտում եք նվիրել մտերիմներին, ովքեր, ձեր համոզմամբ, չեն կարող ապրել առանց ձեր խնամակալության, հոգատարության ու պաշտպանության։

Ձեր նվիրվածության, համբերության և ինքնազոհողության տակ թաքնված է մտերիմներին ձեզ ենթարկելու և նրանց համար անձեռնմխելի հեղինակություն դառնալու ենթագիտակցական ցանկությունը։ Սա նշանակում է, որ ձեր իդեալական զուգընկերը կարող է դառնալ միայն այն տղամարդը, ով ուրախությամբ ընդունում է կնոջ գերակայող դիրքն ընտանիքում և նույնիսկ մանրուքներում պատրաստ է ենթարկվել նրան։ Այս բնութագրիչներին համապատասխանում է տղամարդկանց երկու տիպ՝ «կոմպլեքսավորված տղամարդը», ով ուրախությամբ կընդունի ձեր հոգատարությունն ու ուշադրությունը, ինչպես նաև «երեխա տղամարդը», ով հոգու խորքում երազում է կնոջ մասին, ով կարող է իրեն պաշտպանել կյանքի բոլոր դժվարություններից։

#3։ Ինքնաբավ, անկախ կին եք, ով ունի սեփական կարծիքը։ Այդ պատճառով ձեզ առավել շատ համապատասխանում է «անկախ տղամարդու» կերպարը։ Տղամարդիկ ձեզ ընդունում են՝ որպես գրավիչ, ամբիցիոզ կին։ Տղամարդիկ նաև լրջորեն զգուշանում են այս կանանցից։ Տղամարդկանց մեծ մասը պարզապես չի կարող համապատասխանել ձեզ, քանի որ սովոր չէ երկրորդ կեսին այնքան ազատություն տալ, որքան ձեզ հարկավոր է։

Երջանիկ կյանքի համար ձեզ հարկավոր են առավելագույնս ազատ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա,  որոնք անձնական տարածքի ու ժամանակի հնարավորություն են տալիս։ Այդպիսի հարաբերություններ կարելի է կառուցել միայն խելացի, խորաթափանց և անկախ տղամարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր ժամանակակից հայացքները հարաբերությունների մասին։ Սա բացարձակապես չի բացառում ռոմանտիկայի դրսևորումները, բայց այս հարաբերությունների հիմքը կյանքի սկզբունքների նմանությունն է։

#4։ Քանի որ ինքներդ «քույր կնոջ» կերպարին եք համապատասխանում, ավելի հեշտ լեզու կգտնեք «երեխա տղամարդու» հետ, ով պատրաստ կլինի կյանքի իրավիճակները կիսել ձեզ հետ։ Ձեզ համար շատ կարևոր է զգալ հետաքրքրությունների ընդհանրություն, ինչպես նաև, որքան հնարավոր է, շատ ժամանակ միասին անցկացնելու ձգտում։ Ենթագիտակցորեն ձգտում եք տղամարդու համար անփոխարինելի դառնալ՝ ձեզ դրսևորելով ինչպես՝ սիրուհու, այնպես էլ՝ ցանկացած այլ մեկի կերպարում, ով միշտ պատրաստ է օգնության հասնել և ճիշտ խորհուրդ տալ։ Նույնը սպասում եք ընտրյալից։

Այսպիսի հարաբերություններ հնարավոր է կառուցել միայն «երեխա տղամարդու» հետ, ով ամեն կերպ կնպաստի հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը։ Ամենադժվարը կլինի հարաբերություններ ստեղծել «անկախ տղամարդու» հետ, ով ամեն ինչի վերաբերյալ իր կարծիքն ունի։ Բայց եթե կարողանաք ճկունություն ցուցաբերել և ընդունել, որ ազատ ժամանակը կարելի է անցկացնել ոչ միայն միասին, այլև առանձին, կարող եք կառուցել երկարատև և ամուր հարաբերություններ։

Ամբողջական նյութը՝  այստեղ