Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Աշխարհ

Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային արենայում նոր շրջադարձեր են սպասվում։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը խոստանում է ինչպես կանխատեսելի, այնպես էլ անկանխատեսելի գործընթացներ, դրա համար էլ բազմաթիվ միջազգային դերակատարներ հիմիկվանից պատրաստվում են Թրամփի իշխանության գալուն, որը խոստացել է հանդես գալ ուժի դիրքերից և վերջ դնել պատերազմներին։ Սակայն մինչ հունվար ամիսը, այսինքն՝ նրա պաշտոնավարման սկիզբը, էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ, քանի որ Բայդենի վարչակազմը փորձում է որոշակի գործընթացներ արագացնել ու ինչքան հնարավոր է՝ շատ ականներ թողնել Թրամփի համար։ Այդպիսի քայլերից մեկն, օրինակ՝ Ուկրաինային թույլ տալն էր, որ հեռահար զենքերով հարվածի Ռուսաստանի խորքային օբյեկտներին։

Ու այդ հարվածներից հետո ռուսական կողմն էլ ի պատասխան կիրառեց նորագույն «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը՝ ընդգծելով, որ ժամանակակից պաշտպանության համակարգերն ի վիճակի չեն որսալ այն։ Ավելին՝ ՀԱՊԿ գագաթաժողովում Պուտինը սպառնաց «Օրեշնիկով» հարվածել Կիևի որոշումների կայացման կենտրոններին։ Արևմտյան լրատվականներն էլ, նկատի ունենալով հրթիռի ունեցած բնութագրիչները, նշեցին, որ ընդամենը 20 րոպե է անհրաժեշտ, որպեսզի ռուսական նոր հրթիռը խոցի Եվրոպայում ցանկացած կետ։ Միևնույն ժամանակ, Եվրոպայում սկսվեցին քննարկումներն այն մասին, որ բացառված չէ իրավիճակի սրացման դեպքում եվրոպական երկրների ու Ռուսաստանի միջև բախման հավանականությունը, ինչն էլ որոշակի խուճապային տրամադրությունների առաջացման պատճառ է դարձել։ Ռուսական կողմն էլ իր հերթին մեղադրում է արևմտյան երկրներին, որոնք ոչ միայն աջակցում են Ուկրաինային, այլև, անընդհատ սրելով իրավիճակը, մոտեցնում են միջուկային պատերազմի հավանականությունը։

Հասկանալի է, որ մինչև Թրամփի պաշտոնավարումը թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան փորձում են, ինչքան հնարավոր է, ամուր դիրքերում հայտնվել, որպեսզի բանակցությունների ժամանակ առավելություն ունենան։ Կիևը ձգտում է հեռացող Բայդենի վարչակազմից հնարավորինս շատ ռազմական օգնություն կորզել ու այդ սպառազինությունը կիրառել իր դիրքերը բարելավելու համար։ Իսկ ռուսական կողմի համար էլ գլխավոր խնդիրը Կուրսկի մարզից ուկրաինական ուժերին, որքան հնարավոր է, շուտ դուրս մղելն է։ Տեղեկությունների համաձայն, այս նպատակի համար ռուսական կողմը նաև հյուսիսկորեացի զինվորականներին է ներգրավում մարտերում։ Բայց մինչ ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է սրվել, ակտիվ զարգացումներ են ընթանում Մերձավոր Արևելքում։ Ամերիկյան կողմի միջնորդությամբ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար հաստատվեց, և տեղեկություններ են շրջանառվում, որ Լիբանանի հարավային շրջաններից տեղահանված քաղաքացիները վերադառնում են իրենց տներ, թեև լիովին վստահ չեն՝ արդյոք հրադադարի ռեժիմը չի խախտվի: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս դադարը ժամանակավոր է, և այս հակամարտության կողմերը փորձելու են ժամանակն իրենց օգտին կիրառել վերախմբավորվելու և մատակարարումներ ստանալու համար։

Այլ հարց է, որ հետագայում աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնները կանխեն հակամարտության հետագա բռնկումը։ Սակայն Մերձավոր Արևելքում լիովին նոր զարգացում էր այն, որ Սիրիայի կառավարական ուժերի և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինված կազմավորումների միջև սկսվեցին բախումներ, ու զինված խմբավորման ակտիվ հարձակումների արդյունքում Սիրիայի բանակի ստորաբաժանումները սկսեցին լքել իրենց զբաղեցրած դիրքերը։ Այն, ինչ կատարվում է Սիրիայում, առանձին քննարկման նյութ է: Պարզապես հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությանն աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։ Այս իրադարձություններն ավելի խորը դիտարկելու դեպքում կարող ենք տեսնել, որ Թուրքիան փորձում է օգտվել առիթից, Սիրիայում թուլացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դիրքերը, ու նրանց փոխարեն իր ազդեցությունը տարածել։ Ու Արևմուտքը պատրաստ է պարգևատրել Անկարային այսպիսի քայլերի համար։

Պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս հայտարարեց, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր սերնդի կործանիչները ստանալու համար, քանի որ Վաշինգտոնի կարծիքն այս հարցում փոխվել է։ Այնպես որ, ինչքան էլ համագործակցեն Ռուսաստանն ու Թուրքիան, միևնույնն է, Անկարան չի հեռանալու ՆԱՏՕ-ի ուղեծրից՝ վճռական պահերին թեքվելով դեպի Արևմուտք, ու ռազմավարական առումով իրենք մնալու են հակառակորդներ։ Նախօրեի սիրիական իրադարձությունները սա ևս մեկ անգամ հիանալի ապացուցում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում