Շոլցը Կիևից ուղերձ է հղել Պուտինին
Ուկրաինա այցով ժամանած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X-ում «Կիևից ուղերձ» է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իր գրառման մեջ նա նշել է, որ Բեռլինի աջակցությունն Ուկրաինային չի թուլանա։
«Իմ ուղերձը Կիևից Պուտինին. մենք երկար ենք սրանում ներգրավված մնալու: Ուկրաինային մեր աջակցությունը չի թուլանա: Մենք կաջակցենք ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի»,- գրել է Գերմանիայի կանցլերը։
Շոլցը վերջին երկուսուկես տարվա ընթացքում առաջին անգամ Կիև է ժամանել դեկտեմբերի 2-ին։ Ժամանումից հետո նա հայտարարել է 650 միլիոն եվրոյի զենքի մատակարարման մասին: Շոլցի այցն Ուկրաինա տեղի է ունեցել այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կկրճատի աջակցությունը Կիևին, ինչը կստիպի եվրոպական երկրներին իրենց վրա ավելի մեծ պարտավորություններ վերցնել:
Նոյեմբերի կեսերին Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ ՌԴ նախագահը, մեկնաբանելով բանակցությունները, նշել է, որ կողմերը մնացել են անփոփոխ իրենց կարծիքներում։ Կրեմլը զրույցը որակել է որպես «Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրամասն և անկեղծ փոխանակում»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի