Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Սպիտակ տունը մտադիր է մինչև Բայդենի հեռանալը հասցնել նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

ԱՄՆ ներկայիս վարչակազմն ակնկալում է, որ կհասցնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել նախքան իր լիազորությունների ավարտը՝ 2025 թվականի հունվարին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ 

«Ռուսաստանի պատերազմական մեքենայի աշխատանքը խափանելու համար Միացյալ Նահանգները զգալի պատժամիջոցներ է սահմանել նրա ֆինանսական հատվածի նկատմամբ. դրանց կհաջորդեն ավելի շատ պատժամիջոցներ», - ասել է Սալիվանը Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահի խորհրդականը հավելել է, որ նախագահ Ջո Բայդենը նաև որոշել է ուժեղացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Այսպես, ի հավելումն Կիևին արդեն տրված թույլտվության՝ ամերիկյան հեռահար հրթիռները Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար օգտագործելու համար, ԱՄՆ-ն մտադիր է հունվարի կեսերին ուկրաինական կողմին փոխանցել «հարյուր հազարավոր հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ և այլ կարևոր զինատեսակներ»։

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Ուկրաինային 725 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որը, ի թիվս այլ բաների, ներառում էր նաև հակահետևակային ականներ։ Նոյեմբերի 20-ին  Բայդենը հավանություն է տվել դրանց տեղափոխությանը Կիև։