Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ
Աֆղանստանում իշխանության եկած թալիբներն այս շաբաթ փակել են աղջիկների և կանանց կրթության իրենց արգելքում առկա վերջին բացերից մեկը՝ արգելելով նրանց հաճախել բժշկական կրթություն առաջարկող հաստատություններ: Այս մասին հայտնում է Human Rights Watch-ը:
BBC-ն հավելում է, որ որպես մանկաբարձուհիներ և բուժքույրեր վերապատրաստվող կանանց արգելվել է դասերի հաճախել: Աֆղանստանում հինգ առանձին հաստատություններ նույնպես հաստատել են BBC-ին, որ թալիբները հրահանգել են իրենց դադարեցնել գործունեությունը. համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ ուսանողները լաց են լինում այդ լուրից:
Բացի այդ, թալիբները որոշ նահանգներում կանանց արգելել են բուժում ստանալ տղամարդ բժիշկներից, ինչը նշանակում է, որ այս նոր հրամանագիրը կհանգեցնի կանանց անհարկի ցավի, հիվանդության կամ մահվան, քանի որ կին բուժաշխատողներ չեն լինի նրանց բուժելու համար:
Թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան է արձակել այս հրամանը, որը հայտարարվել է երկուշաբթի Առողջապահության նախարարության նիստում: Նախարարությունը հրավիրել է մասնավոր բժշկական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ հրահանգավորելու նոր կարգի մասին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի