«Բոլոր հայերը Սթիվի Ուանդերներ են, վրացիները՝ Ռեյ Չարլզեր». Ալեքսեյ Չումակովի «համեղ» համերգը НТВ-ում
Առավոտը սկսենք լավ երաժշտությամբ։ Ոչ այնքան վաղ ռուս հայտնի կատարող, կոմպոզիտոր, գործիքավորող Ալեքսեյ Չումակովը կենդանի համերգ է ունեցել «Квартирник НТВ у Маргулиса» հաղորդման ընթացքում։
Լավ երաժշտության, «համեղ» գործիքավորման եւ հրաշալի վոկալի սիրահարների համար այն անմոռանալի տոն էր։ Էլ չասած այն մասին, որ Չումակովը հումորի հրաշալի զգացում ունի եւ անսպառ հմայք… Արտիստը պատմել է իր աշխատանքի հանդեպ անկեղծ սիրո, այն մասին, որ իր համար կարեւոր չէ՝ իրեն հրավիրում են համերգների ու եթերների, թե ոչ. նրա համար կարեւորը սիրելի երաժշտությունը կատարելն է։ Նա նաեւ խոսոտովանել է, որ չգիտի ոչ մի նոտա ու գաղտնիք է բացահայտել։ «Ես սարսափելի բան կասեմ, որը երբեք չեմ խոստովանել։ Ես երբեք չեմ հասկացել հաճույքը «The Beatles»-ից ու «Queen»-ից։ Դա իմ, իմ տրամադրության երաժշտությունը չէ…Ես միշտ հաճույք եմ ստացել Սթիվի Ուանդերից ու Ջորջ Բենսոնից»։
Ի պատասխան հաղորդավարը՝ Եվգենի Մարգուլիսը, նկատել է․ «Ես ինձ համար բացատրություն գտա. բոլոր հայերը Սթիվի Ուանդեր են, վրացիները՝ Ռեյ Չարլզեր»։ Արտիստը կատարել է իր լավագույն կոմպոզիցիաները, այդ թվում «Небо в твоих глазах» երգը, որը ներառված է նրա վերջին ալբոմում։ Մի խոսքով՝ հաստատ արժե լսել ու նայել մեր հրաշալի ազգակցին ու նրա բենդին։
Ի դեպ, վերջերս Ալեքսանդր Սերովի «Я люблю тебя до слез» երգը միասին կատարել ենշոումեն Գարիկ Մարտիրոսյանը, Ալեքսեյ Չումակովը եւ Սոսո Պավլիաշվիլին։ Հիսաքանիչ էր ստացվել, հայ-վրացական տրիոյի՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը միանգամից հայտնի դարձավ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի