Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Գիտնականները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարձրացնելու միջոց

Արևային մարտկոցները վերականգնվող էներգիայի ամենահայտնի աղբյուրներից են, սակայն արևային վահանակները չեն կլանում արևի ճառագայթների մեծ մասը, ուստի գիտնականները ձեռնամուխ են եղել բարելավելու դրանց արդյունավետությունը: Հարավային Կորեայից գիտնականներին է հաջողվել հասնել արդյունքի, գրում է news.pn-ն։

Քանի որ հասանելի պերովսկիտային արևային բջիջների կլանման սպեկտրը սահմանափակված է տեսանելի լույսի 850 նանոմետրով, վահանակները չեն կարողանում օգտագործել արևի ընդհանուր էներգիայի 52 %-ը: Այսպիսով, հարավկորեացի գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը մեծացնում է պերվոյկսիտային արևային բջիջների կողմից մերձինֆրակարմիր լույսը գրավելու ունակությունը, ինչն էլ բարելավում է արևային մարտկոցների արդյունավետությունը:

Կորեայի Գիտության և տեխնոլոգիայի առանցքային ինստիտուտի պրոֆեսոր Չունգ-Էն Լիի և Էնսե համալսարանի քիմիայի բաժնի պրոֆեսոր Վուջա Կիմի հետազոտական ​​թիմն օրգանական ֆոտոկիսահաղորդիչների և պերովսկիտային նյութերի համադրմամբ ստեղծել է արևային մարտկոց, որը կարող է մինչև մերձինֆրակարմիր տիրույթի ճառագայթումը կլանել: Դրա շնորհիվ այդ հիբրիդային սարքի էներգիայի փոխակերպման արդյունավետությունը հին տեխնոլոգիայի համեմատ աճել է 20,4 %-ից մինչև 24,0 %:

Հետազոտողները կանխատեսում են, որ իրենց բացահայտումները կարող են հիմք դառնալ նոր սերնդի արևային մարտկոցների ստեղծման համար, որոնք զգալի ազդեցություն կունենան վերականգնվող էներգիայի զարգացման վրա:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]