Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Հրաչ Քեշիշյանի, Մանե Գրիգորյանի ու Ռուսլան Էլյազյանի համատեղ ջանքերով Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» ներկայացումը 10 տարի անց կրկին բեմում է

Տարիներ անց կրկին Երգի պետական թատրոնի բեմ է վերադարձել Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» երաժշտական ներկայացումը: Այն վերաբեմադրվել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, երգիչ Ռուսլան Էլյազյանի և Մանե Գրիգորյանի շնորհիվ։

«Երբ Մանեն ասաց ներկայացումը վերականգնելու գաղափարի մասին, շատ ուրախացա: Հասկացա, որ պետք է անել ու պետք չէ շատ երկար մտածել, թե ինչպես կստացվի»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Նրա խոսքով՝ այս պարագայում պետք էր անել շատ սիրուն, որակով ներկայացում, որն արժանի կլիներ այն երաժշտական նյութին, որը ստեղծել էր Արթուր Գրիգորյանը:  

«Ի վերջո սա Արթուր Գրիգորյանի ֆանտազիան է, նրա ստեղծած ներկայացումն է: Սա այն էր, ինչպես ինքն էր տեսել Կոմիտասին:

Եվ՛ պատասխանատու էր, և՛ շատ սիրուն, և՛ նաև որոշակի առումով ընկերոջ հանդեպ ազնիվ լինելու մասին էր այս աշխատանքը»,- անկեղծացավ Հրաչ Քեշիշյանը:

Ռեժիսորը նշեց, որ ներկայացման շուրջ բավական երկար են աշխատել:

«6-7 ամսից ավելի վոկալիստներն աշխատել են երաժշտական նյութն ամբողջությամբ յուրացնելու համար, իսկ բեմադրությունն իրականացրել ենք մոտ 2 ամսում: Ամենակարևորն այն է, որ երիտասարդ արտիստական խումբ է, սա շատերի համար առաջին մեծ ծավալուն ներկայացումն է: 1 ժամ 15 րոպե բոլորը միասին բեմում են, այսինքն հանգստանալու պահ գրեթե չունեն: Բավական բարդ է և պատասխանատու հաշվի առնելով, որ այս ընթացքում երգիչներն ունեն բազմաձայն ու մաքուր երգելու խնդիր:

Սա բավականին լավ էքսպերիմենտ է հենց այս երիտասարդների համար»,- նշեց Հրաչ Քեշիշյանը:

Երգիչ Ռուսլան Էլյազյանի հետ բեմում են Ավետիք Սարիբեկյանը, Դավիթ Մանթաշյանը, Տիգրան Գրիգորյանը, Մանե Գալստյանը, Մարիամ Թորոյանը, Մերի Մանուկյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Լուսինե Պետրոսյանը, Արինա Ճաղարյանը:

«Շատ սիրուն ու հետաքրքիր ձայներով արտիստներ են բեմում, ովքեր մեր ժամանակների համար թարմություն են, լավն են ու բացահայտում են»,- վստահեցնում է ռեժիսորը:

Հրաչ Քեշիշյանը դժվարանում է ասել, թե ինչպես կարձագանքեր Արթուր Գրիգորյանը, եթե դիտեր ներկայացումը, բայց խոստովանում է, որ նրանից միշտ ստացել է լավ արձագանք:

«Ենթադրում եմ, որ սա էլ կհավաներ: Գուցե ինչ-որ բաներ շտկեր, բայց ամեն դեպքում փորձել եմ անել իրեն արժանի մի բան: Ի վերջո, ամենակարևորը երաժշտական նյութն է, ինչին հասել են շատ երկար աշխատանքի արդյունքում: Եվ՛ Սիմոնի նոտագրումը, և՛ Ռուսլանի երկար վոկալային աշխատանքը շատ կարևոր էր»- նշեց Քեշիշյանը։  

Խոսելով հանդիսատեսի արձագանքի մասին՝ նա շեշտեց, որ չի սիրում ամեն ինչ մարքեթինգի վերածել, բայց ժամանակակից թատրոնն այսօր իր արձագանքը կարող է հաշվարկել հենց այն դահլիճների լցվածությամբ, որն ունենում է:

«Եթե մարդիկ ուզում են գալ ներկայացման, և ներկայացման տոմսերը սպառվում են, դա արդեն որոշակի ցուցանիշ է, և կարելի է ասել, որ արձագանքը լավն է: Իսկ մեր պարագայում այնպես է ստացվել, որ ներկայացումը շատ արագ է սպառվում և երբեք դատարկ աթոռ չի մնում դահլիճում»,- նկատում է ռեժիսորը:

Ռուսլան Էլյազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամենաբարդն այն էր, որ չգիտեր, թե ինչ թիմ է հավաքելու նախագիծը կյանքի կոչելու համար:

«Ինձ պետք էին մարդիկ, ովքեր կլինեին թիմակից ու պատրաստ էին այդ ամենի միջով անցնել: Երբ Մանեն առաջարկեց, ես ասացի ժամանակ տուր ու մի քանի օր հետո մի քանի փոքրիկ ձայնագրություն ուղարկեցի, որն արդեն արել էինք երեխաների հետ: Մանեն ասաց՝ ես հավատում եմ քեզ, որ ստացվելու է, դու սկսի՛ր:

Մոտիվացվեցի ու սկսեցինք աշխատել վոկալիստների հետ: Փորձեր, սխալներ, շտկումներ... մեզ դաշնակահար էր պետք: Դա այն վատ ժամանակաշրջանն էր, երբ Արցախից բոլորը եկել էին, և մենք հիշեցինք մի մարդու, ով Արցախում բավականին լավ համբավ ուներ: Նա և՛ կոմպոզիտոր է, և՛ դաշնակահար: Խոսքը Սիմոն Սարգսյանի մասին է: Առաջարկեցի և նա ցանկացավ համագործակցել մեզ հետ, նոտագրեց, ես էլ զուգահեռ սկսեցի աշխատել ԵՊԹ-ի դպրոց ստուդիայի 3-րդ կուրսի ուսանողների հետ: 

Մեր թատրոնի սոլիստ Ավետին ևս ներգրավվեցինք, նա շատ մեծ սիրով ընդունեց առաջարկը և վստահ եմ չի զղջում, որ իր ձայնը հնչում է Կոմիտասյան մեղեդիների՝ Արթուր Գրիգորիչի մշակման մեջ, որովհետև շատ սիրուն է երգում և շատ ճիշտ է զգում այդ ամենը»,- պատմեց երգիչը:

Ռուսլանը խոստովանեց, որ աշխատելու ամբողջ ընթացքում անընդհատ հիշում էր այն պահերը, երբ աշխատում էին Արթուր Գրիգորյանի հետ:

«Մինչև ուշ ժամ պարապում էինք, փորձեր անում, հոգնում էինք, բայց մենք սիրով էինք գալիս փորձերին»:

Ռուսլանը վստահ է, Գրիգորիչը կհավաներ ներկայացումը:

«Ես շատ կուզենայի, որ ինքն այս քննությունն ընդուներ, շատ  կուրախանայի, կարևոր չէ, թե ինչ գնահատական կտար:

Ես ընդհանրապես շատ քննություններ եմ իրեն հանձնել, թե՛ մենահամերգ, թե՛ այլ նախագծեր, բայց սա ինձ համար շատ կարևոր էր, որ ինքն ինչ-որ մի բառ ասեր, մի մեկնաբանություն աներ, վստահ եմ, որ կհավաներ»,- ամփոփեց երգիչը: