Կառավարությունը մրցույթով անշարժ գույք կօտարի Դիլիջանում. Շինությունները վնասված են, դրանց մի մասը ենթակա է քանդման
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում պետական գույքի օտարման որոշում կայացրեց: Խոսքը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 4 հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 370 մլն 424 հազար դրամ կադաստրային արժեքով 2276.8 քմ մակերեսով շինությունների (Ննջարանային մասնաշենք 271.3, Առանձնատուն 45.3 քմ, Առանձնատուն 45.3 քմ, Վարչական շենք 288.59 քմ, Առանձնատուն 85.5 քմ, Ննջարանային մասնաշենք 708.4 քմ, Առանձնատուն 55.7 քմ, Ճաշարան 134.2 քմ, Ճաշարան 428.9 քմ, Կիսանկուղ 208.13 քմ, Զուգարան 5.48 քմ), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2.46447 հեկտար մակերեսով հողամասի մասին է:
Որոշվել է այն օտարել մրցույթով:
Այս շինությունները կառուցվել են 1960-ակա թվականներին, որոնց մեծ մասը ունեն վնասվածության տարբեր աստիճաններ: Առկա են նաև 1990 թվականներին կառուցված շինություններ։
Գույքը 20 և ավելի տարիներ չի օգտագործվել, շինությունների մի մասը ենթակա է քանդման։ Գույքը սպասարկման համար հատկացված 2.46447 հեկտար մակերեսով հողամասի տեղադիքը այնպիսին է, որ ներդումների առկայության պարագայում հնարավոր է զբոսաշրջության և/կամ առողջապահական նոր գործունեություններ իրականացնել։
Հետևաբար առաջարկվում է Գույքը օտարել մրցույթով։
Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 31 400 000 ՀՀ դրամ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի