Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Սա իրավունքների իրացման հարց է, ոչ թե ստամոքսի կամ փողի խնդիր. արցախցիների խնդիրը չի լուծվում

Նախորդ շաբաթ արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի բողոքի հանրահավաքը չեղարկելուց հետո, սոցիալական ցանցերում որոշ քաղաքացիների կողմից բարձրացավ դժգոհությունների ալիք։ Մի մասը կարծում էր, թե դա կազմակերպել են ՀՀ իշխանությունները, որ, այնուամենայնիվ, բողոքի ակցիա՝ թեկուզ խաղաղ հանրահավաք չկայանա, մյուսներն ընկալեցին, որ վերջապես «սայլը շարժվում է տեղից» և հարցին լուծում կտան։ 

Հիշեցնենք, որ հանրահավաքը վերաբերում էր արցախցիների  բնակապահովման ու սոցիալական աջակցության ծրագրերին։

«Մարդը նաև պետք է ունենա արժանապատիվ ապրելու պայմաններ այն երկրում, որտեղ այդ պահին փաստացի բնակվում է։ Բայց եթե մենք այսօր ասում ենք, որ արժանապատիվ պայմաններ ենք պահանջում, դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր վերադարձի իրավունքից։ Սրանք տարբեր հարթություններում գտնվող հարցեր են, և ես ճիշտ չեմ համարում այն մեկնաբանությունները, երբ սա համարվում է զուտ ստամոքսի կամ փողի խնդիր, սա ուղղակի իրավունքների իրացում է»,- MediaHub-ին ասաց Լիաննա Պետրոսյանը։ 

Եթե անձը տվյալ երկրում ճանաչվել է փախստական, ապա պետությունը որոշակի հանձնառություններ ունի փախստականի նկատմամբ։ Լիաննայի խոսքով՝ արցախցիներն այդ իրավունքների համար են պայքարում, որի մեկ բաղադրիչը սոցիալական բաղադրիչն է։ Նախորդ շաբաթ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, վերջիններս խոստացել են վերանայել ծրագիրը։ 

Լիաննան կառավարությանը ներկայացրել է հիմնական հուզող հարցերի փաթեթը։ 

«Բայց մենք երբեւէ չենք հրաժարվում մեր հիմնական իրավունքից, որը վերադարձի իրավունքն է։ Վերադարձի իրավունքն իրացնելու համար միջազգային երաշխիքներ պետք է տրվեն արցախցիներին, որպեսզի նրանք վերադառնան։ Բայց եթե մարդն այս պահին ապրում է այստեղ և օրվա ապրուստի խնդիր պետք է լուծի, իհարկե, պետք է ուշադրության կենտրոնում լինեն նաեւ սոցիալական հարցերը»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան