Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

«Կոլեկտիվ»՝ տարօրինակ ու զվարճալի կերպարներով. Արման Մարությանը նոր սիթքոմ է նկարում

Անսովոր ձևաչափ ու լիովին նոր շունչ, յուրահատուկ ու զվարճալի կերպարներ...  

Դեկտեմբերի 8-ից՝ Արմենիա TV-ի եթերում, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի հեռուստադիտողը կտեսնի նոր, զվարճալի սիթքոմ՝ «Կոլեկտիվ», որտեղ հերոսներից ամեն մեկն իր տարօրինակությունն ունի:

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումների ընթացքին, զրուցել դերասանների ու պրոդյուսերի հետ:

Պրոդյուսեր Գրետա Բարսեղյանը վստահեցնում է՝ հեռուստադիտողը կտեսնի տարբերվող կոնտենտ, որով կարելի է երեկոն անցկացնել ուրախ, թեթև ու հաճելի: 

«Օֆիսում աշխատող կերպարների մասին է, որոնք շատ տարբեր են ու գունավոր: Գլխավոր հերոսին մարմնավորում է Պոնչը, թիմին միացել են շատ տաղանդավոր դերասաններ: Սիթքոմը տարիքային բոլոր խմբերի համար է: Սիթքոմի առաջին եթերաշրջանը բաղկացած է 16 մասից»,- մեզ հետ զրույցում նշեց պրոդյուսերը:

Սիթքոմը պատմում է տնտեսական ապրանքերի արտադրանքով ու վաճառքով զբաղվող մեծ ընկերության երևանյան մասնաճյուղի աշխատանքային օրվա մասին: Աշխատակիցները ստիպված են հանդուրժել էքսցենտրիկ ու մանկամիտ տնօրենի քմահաճույքները և կատակները: Աշխատանքային առօրյան հարուստ է բամբասանքներով, սիրային կրքերով, վեճերով, զվարճանքներով ու խաղերով:

Ռեժիսորը Արման Մարությանն է, ով հեռուստադիտողին արդեն հայտնի է իր մյուս գործերով: Սցենարի հեղինակներն են Վան Գրիգորյանը, Գառնիկ Մակվեցյանն ու Էրիկ Սուքիասյանը: Հերոսներին մարմնավորում են Պոնչը, Միլենա Վարդանյանը, Բորիս Բաղդասարովը, Մերի Մովսեսյանը, Սամվել Բաղինյանը և այլք:

Դերասան Պոնչը  մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում նմանատիպ ոճով նկարահանված սիթքոմ չկա:

«Համենայն դեպս ես չեմ հանդիպել: Շատ լավ սցենար է գրված: Ես այդ գրասենյակի ղեկավարն եմ: Այս կոլեկտիվում բոլորը բոլորից ավելի տարօրինակ են ու անկանխատեսելի։ Այս դերը տարբերվում է իմ մյուս բոլոր դերերից նախ վիզուալ, որովհետև ես հատուկ այս սիթքոմի համար սափրվել եմ ու թողել եմ միայն բեղեր, ու ասեմ ավելին,  քաղաքում այսպես եմ լինելու երկար ժամանակ»,- պատմեց Պոնչը:

Նա նշեց, որ չի ցանկանում շատ գաղտնիքներ բացել, բայց խոստանում է, որ նորություն է թե՛ սցենարական առումով, թե՛ դերասանական կազմի:

«Լիքը նոր դերասաններ կան, հանրությանը ոչ այնքան հայտնի, բայց շատ տաղանդավոր: Հուսով եմ կսիրվի: Շատ ուրախ եմ, որ նորից աշխատում եմ այս աշխատակազմի հետ, գլխավորությամբ՝ Արմանի Մարությանի, ում հետ աշխատելն ուղղակի գերագույն հաճույք է: Պրոֆեսիոնալ թիմ է, պրոֆեսիոնալ աշխատանք»,- նշեց Պոնչը:

Դերասանուհի Մերի Մովսեսյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ մարմնավորում է Անիի կերպարը:

«Երկար ժամանակ դադար եմ ունեցել ու ինչ առաջարկներ լինում էր՝ հրաժարվում էի: Բայց հենց այս նախագծից առաջարկը ստացա, միանգամից համաձայնեցի, որովհետև նախկինում աշխատել եմ այս անձնակազմի հետ ու շատ եմ իրենց սիրում: Գիտեի, որ պրոֆեսիոնալ միջավայր է ստեղծվելու:

Երբ սցենարը ուղարկեցին, կարդացի, ծանոթացա, հասկացա, որ ինձ շատ հետաքրքիր է, որովհետև նախկինում իմ կատարած դերերից տարբերվում էր»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ սա իր առաջին փորձն է սիթքոմում:

«Անիի կերպարը մի քիչ պարադոքսալ է, ինքը գտնվում է սիրային եռանկյունու մեջ ու ինձ դեռ շատ հետաքրքրել է, որովհետև շատ գունեղ կերպար է:

Իրականում վախերս շատ էին սկզբում, որովհետև դրամայից հետո ես հայտնվել եմ լրիվ նոր միջավայրում, ինձ թվում էր շատ ավելի բարդ կլինի, բայց շնորհիվ պրոֆեսիոնալ անձնակազմի, շատ արագ ինտեգրվեցի ու հասկացա, ինչ է ինձնից պահանջվում»,- պատմեց Մերի Մովսեսյանն, ում խոսքով՝ ռեժիսորի հետ աշխատանքը շատ հեշտ ու արագ է տրվում:

Դերասանուհին՝ խոսելով կուրիոզ դեպքերից, պատմեց, որ մեկ անգամ նկարահամնամ հրապարակում հասցրել է ինքնագնահատականը վատանալ:

«Իրականում կադրից դուրս շատ ավելի ծիծաղելի է ամեն ինչ անցնում, որովհետև բոլորը հումորով են: Բոլոր կերպարները տարբեր բնավորություններով ու շատ հետաքրքիր են, վստահ եմ՝ հանդիսատեսը կսիրի բոլորին»- ամփոփեց Մերին: