Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Նորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ

Ընդլայնելով ստեղծագործական գործունեության սահմանները, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին և 10-ին երևանյան հանդիսատեսի և հայկական մայրաքաղաքի հյուրերի դատին կներկայացնի «Չափազանց ամուսնացած տաքսիստը» ներկայացումը Ռեյ Կունիի երգիծական պիեսի հիման վրա։

Այն թատրոնի պատմության մեջ հրավիրված ռեժիսորի՝ Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր Արմեն Մարգարյանի կողմից ներկայացում բեմադրելու նախադեպ կհանդիսանա։ «Չափազանց ամուսնացած տաքսիստը» հուզիչ պատմություն է սովորական տաքսիստի կյանքի մասին, որը անսպասելիորեն ներքաշվում է բարդ իրադրության մեջ։ Այն ոչ միայն զվարճալի կատակերգություն է, այլ նաև պատմություն սիրո և հավատարմության մասին։ Պիեսը ստիպում է մտածել, թե ինչ զոհողությունների ենք մենք պատրաստ հանուն մեր ընտանիքների և սիրելի մարդկանց պահպանության։  

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի համար այս իրադարձության մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ դերասանները  առաջին անգամ բեմ կբարձրանան «Արկտիկական բեմ» միջազգային թատերական երկրորդ փառատոնում ունեցած հաջող ելույթից հետո։ Այնտեղ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով և ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի բեմադրությամբ «Ողջ ձայնով» ներկայացումը արժանացել է երկու հատուկ պատվոգրի։   

«Չափազանց ամուսնացած տաքսիստը» ներկայացումը նախապատրաստվել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։ Այս անգամ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը կխաղա Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։

Հարկ է նշել, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի կողմից ողջ տարվա ընթացքում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի կողմից նախապատրաստվեն ամենատարբեր ժանրերի բեմադրություններ՝ կատակերգությունից մինչև պոետական ներկայացում։  Քանի որ իր հարազատ հողից բռնի տեղահանված թատրոնը չունի սեփական բեմը, ներկայացումների համար կազմակերպության և թատրոնի Հոգաբարձուների խորհրդի կողմից վարձակալվել են «Բոհեմ» թատրոնի, Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմերը և «Անի» հյուրանոցի դահլիճը։   Չի կարելի չնշել նաև, որ իրենց մոտ մեկական ներկայացում են ընդունել Երևանի «Մոսկվայի տունը» և «Ա տուն» ստեղծագործական կենտրոնը, իսկ  2023 թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում թատերախումբը փորձեր է արել Երևանի «Ռուսական տանը»։

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 2022 թվականին գրող և հասարակական գործիչ Ալեքսանդր Բորդովի կողմից։ Ստեփանակերտում թատրոնի կայացմանը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո Երևանում նրա վերածնունդին աջակցել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության գործընկերները Յուրի Նավոյանի ղեկավարությամբ, ով նաև թատրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։