Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներ

 «Երաժշտությունհանունապագայի» հիմնադրամըստեղծվելէ 2019 թ.-ինՀայաստանիպետականսիմֆոնիկնվագախմբիգեղարվեստականղեկավարևգլխավորդիրիժորՍերգեյՍմբատյանինախաձեռնությամբ: Նահիմնադրամիհոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հիմնադրամը կարևորներդրումնունիմերերկրիպատանիսերնդիերաժշտականկրթությանևզարգացմանգործում: Այն ստեղծվեցմեկկարևորառաքելությամբ՝բացահայտելՀայաստանիտաղանդավորերաժիշտներինևօգնելնրանցհասնելիրենցմեծերազանքներին: Այսօր արդեն իսկ տարբեր միջազգային մրցույթների ժամանակ հայ պատանի երաժիշտները, ներկայացնելով Հայաստանը, զբաղեցնում են պատվավոր մրցանակային տեղեր՝ բարձր պահելով առաջին հերթին մեր երկրի պատիվը: Այսպիսով՝ նրանք արդարացնում են բոլոր այն ջանքերը, որոնք հիմնադրամը ներդնում է նրանց զարգացման և կայացման գործում: Հիմնադրամի համար սա ևս ոգևորության առիթ է՝ շարունակելու իր առաքելությունը, ամեն ինչ անելու, որ հինգ տարին կրկնապատկվի, քառապատկվի և այդպես շարունակ: Այդ ճանապարհին նաշարունակելու էկարևորել կրթությունը՝ իրական քայլերի տեսքով ցույց տալով, թե ինչպիսին է ուզում տեսնել Հայաստանի ապագան դասական երաժշտության ոլորտում:

Գործունեության հինգ տարվա ընթացքում իր այս նպատակին հասնելու համար հիմնադրամը կյանքի է կոչել տարաբնույթ կրթական ծրագրեր վեց ուղղությամբ՝ վարպետության դասեր, բեմական փորձ, այցելություն համերգներ, թանգարանային այցեր, օտար լեզվի դասեր, կրթաթոշակ: Այս ընթացքում անցկացվել է 468 վարպետության դաս արտերկրում և Հայաստանում 145 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների հետ, 413 համերգային ելույթ արտերկրում և Հայաստանում, 173 համերգ, այցեր 47 թանգարան, 266 օտար լեզվի դաս, կրթաթոշակ է տրամադրվել 54 երեխայի:

Հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս արտերկրում կյանքի կոչվող կրթական ուղևորություններին: Նրա շնորհիվ պատանի երաժիշտները հնարավորություն են ստացել Դուբայում մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային և InClassica միջազգային փառատոնին, Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին, Շվեյցարիայի Ինտերլակեն միջազգային փառատոնին, Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին, մասնակցել են վարպետության դասերի Շվեյցարիայում և Գերմանիայում:

Հիմնադրամի կրթաթոշակառու հանդիսացող երաժիշտների վերջին ձեռքբերումների մասին հիշատակենք: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, 2024 թ.-ի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ մրցույթի "Youth B" երիտասարդական խմբում առաջին մրցանակի արժանացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը:

Ուղևորության մեկնելու հնարավորություն պատանի երաժիշտները և դասավանդողները կստանան նաև 2025 թ.-ին՝ մասնակցելով Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային, որը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Դուբայ: Պատանի երաժիշտներն և ուսուցիչները նոր հմտություններ ձեռք կբերեն, վարպետության դասերի կմասնակցեն, և զինված գիտելիքներով ու նոր հմտություններով կվերադառնան հայրենիք՝ այս ամենը նաև մեր կրթական ու երաժշտական կյանքում ներդնելու համար:

Հիմնադրամի տեսլականն է «բարեգործությունը» վերածել «ներդրման», այն է՝ կրթել պատանի երաժիշտների սերունդ, երաժիշտներ, որոնք տարիներ անց դառնալու են մեր երկրի դեսպաններն ամբողջ աշխարհում: Հիմնադրամն իր առջև դրված այս կարևոր առաքելությունը շարունակելու է, քանի որ վստահ է՝ կրթությունը լավագույն ներդրումն է ապագայի մեջ: Այն տարածում է հայկական մշակույթն ու դասական երաժշտությունն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային բեմերում:

Այս ճանապարհն անցնելը բարդ կլիներ առանց գործընկերների, որոնք հավատում են արվեստի ու երիտասարդության ուժին: Առանց նրանց սրտացավ աջակցության, անհնար կլիներ կյանքին կոչել հիմնադրամի որևէ ծրագիր: