Նոր, անհայտ ծագման հիվանդություն Կոնգոյում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հոկտեմբերի 24-ից ավելի քան 400 մարդ վարակվել է չբացահայտված վիրուսով, նրանցից ավելի քան 30-ը ողջ չեն մնացել։ Դրա մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:
Կազմակերպության տվյալներով՝ հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ը Պանզի առողջապահական գոտում (Կվանգո նահանգ) գրանցվել է անհայտ հիվանդության 406 դեպք։ Հիմնական ախտանիշերն են ջերմություն, գլխացավ, հարբուխ, հազ և ցավեր մարմնում: Ծանր դեպքերում շոշափելի հյուծվածություն է արձանագրվել։
Հիվանդացածների գերակշիռ մասը երեխաներն են՝ հիմնականում մինչև հինգ տարեկան։ Պանզի հեռավոր գյուղական շրջան մուտքը դժվարացել է շարունակվող անձրևների սեզոնի պատճառով, և Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայից ուղևորությունը մոտ 48 ժամ է տևում:
ԱՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ այս դժվարությունները, ինչպես նաև երկրում ախտորոշվելու սահմանափակ հնարավորությունները, դանդաղեցնում են հիվանդության հիմքում ընկած պատճառի բացահայտումը: Ներկայում Պանզիում բժշկական արագ արձագանքման խմբերը լաբորատոր հետազոտության համար կենսանյութի նմուշներ են հավաքում, ուսումնասիրում են հիվանդության փոխանցման դինամիկան և հիվանդներին օգնություն ցուցաբերում:
ԱՀԿ-ի փորձագետներն ընդգծել են, որ, հաշվի առնելով կլինիկական դրսևորումները և ախտանիշները, սուր թոքաբորբը, գրիպը, Քովիդ-19-ը, կարմրուկը և մալարիան կարող են հիվանդության պոտենցիալ պատճառներ դառնալ, ընդ որում թերսնումը նպաստող գործոնի դեր է խաղում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի