Շոլցն ու Մակրոնը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը նշել են, որ պատրաստ են համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։
«Առաջին հերթին խոսել են Սիրիայում տիրող իրավիճակի մասին, երկուսն էլ համաձայնել են, որ պատրաստ են համագործակցել նոր իշխանությունների հետ՝ հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների և էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության վրա», -ասել է Հեբեստրեյտը:
Նա հավելել է, որ Շոլցն ու Մակրոնն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը։
«Երկուսն էլ պայմանավորվել են աշխատել միասին՝ ուժեղացնելու Եվրամիության ներգրավվածությունը Սիրիայում, ներառյալ այս երկրում ներառական քաղաքական գործընթացին աջակցությունը»,-ասել է նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար