Կանադան կպատասխանի ԱՄՆ-ի 25% անարդար մաքսատուրքերի սահմանմանը. Թրյուդո
Կանադան մի քանի միջոցներով կպատասխանի ԱՄՆ-ին, եթե 25 տոկոս մաքսատուրքեր սահմանվեն, ասել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ խոստացել էր նման մաքսատուրքեր մտցնել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Կանադան անարդար մաքսատուրքերին կպատասխանի մի քանի ձևով, և մենք դեռ պատասխանելու ճիշտ ուղիներ ենք փնտրում»,- ասել է Թրյուդոն Հալիֆաքսում:
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ կանադական պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր սահմանելու որոշմանն Օտտավայի արձագանքը նախկինում հանգեցրել է այդ սահմանափակումների վերացմանը։
Թրամփը խոստացել է իր նախագահության առաջին օրը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներկրման համար։ Ըստ Fox News-ի՝ Թրյուդոն ԱՄՆ նորընտիր նախագահի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի մասնավոր նստավայրում հանդիպման ժամանակ ասել է, որ նման մաքսատուրքերը «կսպանեն Կանադայի տնտեսությունը»։ Ի պատասխան՝ Թրամփը իբր առաջարկել է Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար