Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը
Ուկրաինայի տարածքում գտնվող ինը միջուկային բլոկներից հինգը ստիպված են եղել կրճատել հզորությունը՝ երկրի էներգետիկ համակարգի վրա ռուսական հարձակման պատճառով, հաղորդում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):
«Այսօր Ուկրաինայում գործող 9 էներգաբլոկներից 5-ը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը էներգետիկ ենթակառուցվածքների վրա նոր հարձակումների պատճառով»,- ասվում է X-ում հաղորդագրության մեջ։
Այսօր առավոտյան ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և էներգետիկ ենթակառուցվածքներին: Կիրառվել են «Իսկանդեր», «Գերան», «Կինժալ» հրթիռներ: Առնվազն 120 հրթիռ է թռել Ուկրաինայի տարածքում թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հանրային պալատի ինքնիշխանության, հայրենասիրական նախագծերի և վետերանների աջակցության հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը։
Երկրի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Պայթյուններ են լսվել Կիևում, Իվանո-Ֆրանկիվսկում, Խարկովում, Օդեսայում, Վիննիցայում, Չերկասիում և այլ մարզերում։ Տեղի են ունեցել հոսանքազրկումներ, ջրամատակարարման ընդհատումներ։
Հաղորդվում է, որ հարձակումներից մեկը տեղի է ունեցել Օդեսայի նավահանգստում Պայթյուններ են լսվել նաև Բորիսպիլի արվարձանում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրության և ուղղաթիռների վերանորոգման գործարանի տարածքում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար