Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրը

Վերջին օրերի ընթացքում ՀՀ կառավարությունն ընդունել է մի որոշում, համաձայն որի ՀՀ շուրջ 218 հազար վարկառու քաղաքացիների անհուսալի համարվող մինչև 1մլն դրամ, իսկ տույժ-տուգանքներով մինչև 2մլն դրամ կազմող վարկերը 4 անգամ կարող են կրճատվել:

Մեր կարծիքով պայման-առաջարկը կայանում է հետևյալում.

- անցնել որևէ գործատուի մոտ աշխատանքի, դառնալով գրանցված աշխատող,

- աշխատավարձից պետական բյուջե մուտքագրվող եկամտահարկը ետ վերադարձնել՝ ուղղված վարկը մարելուն,

- աշխատավարձի 50 տոկոսի փոխարեն բռնագանձել 20 տոկոսը, մնացածը նորից վարկի մարմանն ուղղել:

Գործընթացը կգործի 24 ամիս:

Այսպիսով, հաշվի առնելով վարկառուների քանակը այս միջոցառման համատեքստում և նրանց գոնե 50 տոկոսի ներգրավածությունը, կարող ենք կատարել հետևյալ հաշվարկը.

Եթե 218 հազարից 100 հազար վարկառու մասնակցի այս միջոցառմանը և միջինը ամսական գրանցի 150.000դր անվանական աշխատավարձ, ապա եկամտահարկը կկազմի.

ամսական կտրվածքով՝

• 30.000դր* 100 հազար աշխատող՝ 3մլրդ դրամ,

• 20 տոկոս բռնագանձվող գումար աշխատավարձից ևս 3մլրդ դրամ,
տարեկան կտրվածքով՝

• 3մլրդ * 12 ամիս՝ 36 մլրդ դրամ, 2 տարվա համար 72 մլրդ. դրամ,

• բռնագանձվող գումարի դեպքում՝ 3մլրդ * 12 ամիս՝ 36մլրդ դրամ և նորից 2 տարվա կտրվածքով՝ 72 մլրդ դրամ:

Այսպիսով բանկերը 2 տարում կստանան 144 մլրդ դրամ:

Դրական վարկային պատմություն ունենալու համար, սա լավ է մեր քաղաքացիների համար, որովհետև մարդիկ կարող են նորից վարկեր ստանալ, հաշիվները կալանքից կազատվեն և այլն:

Պետական բյուջեի համար, փաստորեն լավ չէ, մինուս 72 մլրդ դրամ՝ երկու տարում, իսկ եթե բոլոր շահառուները մասնակցեն շուրջ 150 մլրդ դրամի պակասուրդ բյուջեից:

Բայց, ամենաշահավետը կլինի բանկերի համար, որոնք կստանան շուրջ 300 մլրդ դրամ, եթե բոլոր շահառուները մասնակցեն:

Հիմա, հարց է առաջանում մեր բանկերը լուրջ խնդիրներ ունե՞ն, թե՞ ոչ:

Բացի այդ, ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում մեր կողմից առաջարկվեց օրավարձով աշխատողներին բերել լույսի դաշտ,խոսքը միկրոբիզնեսի մասին է, ինչն այն ժամանակ մերժվեց:Հարց է առաջանում, ինչու՞:

Եվ վերջում հարկ ենք համարում նաև հիշեցնել, դեռևս 2021 թվականին, Գագիկ Ծառուկյանը և իր թիմը առաջարկում էին մարել մինչև 3մլն դրամ վարկերը, որի շահառուներն էին շուրջ 1,8 մլն քաղաքացիներ, բայց այն չէր լինելու պետական բյուջեի հաշվին:

Ինչևէ, եթե անհուսալի վարկեր ունեցող մեր քաղաքացիները կարող են իրենց լավ զգալ ապա վատ չէ, վատ չէ նաև այն, որ երեք տարի առաջվա առաջարկը, այլ մեխանիզմով մասնակիորեն իրականացվում է:

Միքայել Մելքումյան
Շաքե Իսայան
Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն