Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է. ԵՄ քաղգործիչներ
Եվրոպացի քաղաքական գործիչները քննադատել են «Վրացական երազանք»-ին՝ նախագահի պաշտոնում Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրելու կապակցությամբ, հաղորդում է aliq.ge–ն։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթի խոսքով «իշխող կուսակցությունը խորացնում է պառակտումը Վրաստանում, ծրագրում է հեղաշրջում՝ ոչնչացնում լիբերալ ժողովրդավարությունը:
Ռոթն ընդգծել է՝ «Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է»:
«Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի «ընտրությունը» Վրաստանի բոլոր սահմանադրական ինստիտուտների «գլաիխշալտունգ» է (Gleichschaltung-ֆաշիստների կողմից ստեղծված տերմինն է՝ նկարագրելու տոտալիտար ռեժիմի ամրապնդումը Գերմանիայում-հեղ.)», — X-ում գրել է Ռոթը:
Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն գրել է, որ «Իվանիշվիլին շարունակում է գրավել պետությունը»։
«Այսօր Վրաստանում իրական ընտրություններ տեղի չունեցան, այն, ինչին ականատեղ եղանք, ֆարս էր, ինչպես Ռուսաստանում, Բելառուսում և այլ ավտորիտար պետություններում»,- գրել է լիտվացի քաղաքական գործիչը. նա դեկտեմբերի 11-13-ը ևս վեց պատգամավորների հետ Վրաստան էր ժամանել:
Յուկնևիչենեն հավելել է՝ «Վրաստանում միակ լեգիտիմ պաշտոնյան նախագահը Զուրաբիշվիլին է՝ ընտրված ազատ ընտրությունների արդյունքում»:
Նման ուղերձ է հղել նաև Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը. «Վրաստանի միակ լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է»:
Ֆրանսիացի Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոզոն, կիսվել է Միհկելսոնի գրառումով և նշել. «Այսօր կեղծ ընտրությունների արդյունքում հավաքված Վրաստանի խորհրդարանը ցանկանում է ընտրել երկրի նոր նախագահ՝ ուլտրաաջ և ռուսամետ․ երբ ամեն օր վրացիները ցույցեր են անում՝ ցույց տալու իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը և Եվրոպային: Իմ լիակատար աջակցությունը Սալոմե Զուրաբիշվիլիին, որ մարմնավորում է վրաց ժողովրդի ձգտումները»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար