Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Աշխարհ

Հռոմի պապը պատմել է իր դեմ մահափորձի մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել է, որ երեք տարի առաջ Իրաք կատարած պապական այցի ժամանակ իրեն հաջողվել է խուսափել մահափորձից: Այս մասին գրում է The Guardian-ը:

Պոնտիֆիկոսը բացահայտումն արել է Spera («Հույս») ինքնակենսագրական գրքում, որից որոշ հատվածներ հրապարակել է Corriere della Sera թերթը:

Ֆրանցիսկոս պապի խոսքով՝ իրեն վճռականորեն խորհուրդ էին տվել չուղևորվել Իրաք 2021 թվականի մարտին, քանի որ Covid-ը դեռ մոլեգնում էր, իսկ անվտանգության ռիսկերը բավականին բարձր էին, հատկապես Մոսուլում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից ավերված հյուսիսային քաղաքում: Սակայն կաթոլիկների հովվապետի խոսքով՝ ինքը վճական էր կատարել առաջին պապական այցն Իրաք:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունն իր՝ Բաղդադ ժամանելուց հետո ծրագրված մահափորձի մասին տեղեկությունը փոխանցել է Իրաքի ոստիկանությանը: Վերջինս տեղեկացրել է Վատիկանի անվտանգության ծառայությանը:

Հռոմի պապի խոսքով՝ մահապարտներից մեկը կին էր, որը Մոսուլ էր ուղևորվում պապական այցի ժամանակ իրեն պայթեցնելու համար:  Բացի այդ, կազմակերպիչները մահափորձի համար որոշել էին օգտագործել արագ ընթացող բեռնատար:

Ֆրանցիսկոս պապն այնուհետև Վատիկանի անվտանգության ծառայությունից հետաքրքրվել է՝ ինչ է պատահել մահապարտների հետ:

«Հրամանատարը հակիրճ պատասխանեց. «Նրանք այլևս այստեղ չեն: Իրաքյան ոստիկանությունը բռնել է նրանց, ինչից հետո նրանք իրենց պայթեցրել են»: Սա ինձ ցնցեց. դա ևս պատերազմի թունավոր պտուղն է», - նշել է կաթոլիկների հովվապետը: