Ալիևը սպասում է ռուսական ներդրումների և բիզնեսի մասնակցությանը «Ղարաբաղի վերականգնմանը»
Բաքուն ողջունում է ռուսական ներդրումները «Ղարաբաղի վերականգնման» գործում և ուրախ կլինի տեսնել Ռուսաստանի Դաշնությունից ընկերություններ տարածաշրջանում: Այս մասին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով, առաջին ներդրումային ծրագիրն իրականացրել է Թաթարստանը։
«Սա «ԿամԱԶ» սպասարկման կենտրոնն է Ջաբրայիլի (Ջրական) շրջանում, որը բացել ենք Թաթարստանի ղեկավարը և ես... Այսպիսով, մենք սպասում ենք ներդրումների, և մենք ուրախ կլինենք նաև կապալառուների գալուն», - ասել է Ալիևը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարել է Արցախում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, սակայն իրականում դա զանգվածային ռազմական ագրեսիա էր: Սեպտեմբերի 20-ին Բաքուն և Ղարաբաղը ռուս խաղաղապահների օգնությամբ պայմանավորվել են հրադադարի մասին։ Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Դրանից հետո ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի