«Ես խռովող տղա չեմ». Սասուն Միքայելյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Չգիտեմ՝ ում երազանքն է, որ մանդատս վայր դնեմ, ինձ ընտրել է ժողովուրդը, նրանց առաջ եմ պատասխանատու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե Սասուն Միքայելյանը մանդատը վայր է դնելու։
«Մանդատն ինձ տվել են ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին, եւ այս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է երեւի, որ արդար ընտրություններ է գնացել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավաքել։ Ես այդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ոչ թե ինչ-որ խաղերի կամ նրանց, ովքեր ինձ չեն ընտրել, որ ես խռովեմ, նեղանամ։ Ես խռովող տղա չեմ։ Ես իմ գործն արել եմ, անում եմ, ավելի եմ անելու»,- ասաց Միքայելյանը։
Հարցին՝ ինչու ինքը մինչեւ այսօր ԱԺ նիստերին չի մասնակցել, ասաց, որ առողջական խնդիրներ կար. «Գումարած դրան էլ ցանկանում էի, որ հանդարտվի իրավիճակն ու ամեն ինչ պարզ լինի»։
Նա հերքեց այն տեղեկությունները, թե ՔՊ համագումարին իր ելույթի ժամանակ ներկաներից շատերը ցուցադրաբար լքել են դահլիճը. «Նման բան չի եղել: Գնացել են ծխելու, ես պարզել եմ»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը