«Ամուսնուս հետ ծանոթացել ենք նկարահանման հրապարակում` շատ պատահական». Անահիտ Մսրյանը Tert.amLife-ին պատմել է հարսանիքի ու խառը էմոցիաների մասին
«Շատ խառը էմոցիաներ ունեմ։ Դեռ լիովին չեմ գիտակցում ինչ է կատարվում։ Միայն կասեմ, որ շատ երջանիկ եմ և ուզում եմ, որ ցանկացած աղջիկ իր կյանքում հագնի այդ սպիտակ զգեստը, սիրի ու սիրված լինի այնպես, ինչպես ես եմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացել է դերասանուհի Անահիտ Մսրյանն, ով օրերս է ամուսնացել և այժմ արտերկրում վայելում է մեղրամիսը։
Դերասանուհին նշեց, որ հարսանիքը շատ լավ ու ջերմ է անցել:

«Ամեն բան արել ենք, որպեսզի մեր բարեկամներն ու ընկերները այդ օրվանից մաքսիմալ հաճույք ստանան, ու կարծում եմ մեզ հաջողվել է: Հարսանիքի ընթացքում եղան անակնկալներ, միշտ երազել եմ հարսանիքի ժամանակ երգել ամուսնուս համար, խոստանում եմ շատ շուտով տեղադրել ամբողջական տարբերակը։
Իսկ պարս բեմադրել էր ընկերուհիս՝ արդեն սիրված դերասանուհի Ադրինե Աճեմյանն, ում հետ մտերմացել ենք «Սերը երբեք չի մոռանում» նախագծի ընթացքում։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կիսեցին մեզ հետ՝ մեր կյանքի կարևորագույն օրը։ Հիմա մեկնել ենք հանգստի ՝ արտերկիր: Փորձում եմ այս շրջանում ավելի ակտիվ լինել սոցկայքերում»- մեզ հետ զրույցում պատմեց Անահիտը:

Դերասանուհին նաև նշեց, որ ամուսնու հետ ծանոթացել են շատ պատահական՝ նկարահանման հրապարակում: Նաև նշեց, որ ամուսնությունից հետո շարունակելու է զբաղվել դերասանի մասնագիտությամբ:
«Շուտով 4 տարի կլինի, որ միասին ենք: Իհարկե, շարունակելու եմ նկարահանվել, եթե ունենամ լավ առաջարկներ»,-ասաց դերասանուհին:

Անդրադառնալով՝ հարսանեկան արարողության ժամանակ դերասանուհի Անահիտ Մանուկյանի՝ հարսի ծաղկեփունջը բռնելուն, նա պատմեց, որ
Անահիտի հետ ծանոթացել են թատերական ինստիտուտում, միշտ շատ լավ հարաբերություններ են ունեցել, բայց մտերմացել են «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի ընթացքում։
«Հարսանիքի սկզբից ասում էր՝ կտեսնես, որ ես եմ բռնելու փունջը։ Այդպես էլ եղավ, ինչի համար անչափ ուրախ եմ, ուզում եմ անսահման երջանիկ լինի, շատ եմ սիրում իրեն»,- ամփոփեց Անահիտ Մսրյանն ու ընդգծեց, որ ամուսինը չի ցանկանում իր մասին հանրայնացնել:

Ավելի վաղ Tert.am Life-ը ներկայացրել էր Անահիտ Մսրյանի հետ հարցազրույցը, որտեղ դերասանուհին պատմել էր, որ շատ մեծ պատասխանատվություն է Մսրյանի թոռը լինելը:
«Թատերականում սովորելու տարիներին հենց առաջին կուրսից սկսած ասել են՝ Մսրյանի թոռն է, դրա համար անվճար ընդունվեց, Մսրյանի թոռն է դրա համար են դեր տալիս, դրա համար կարմիր դիպլոմով ավարտեց: Միշտ էլ եղել են խոսակցություններ: Հիմա էլ ասում են՝ Մսրյանի թոռն ես, դրա համար են չէ՞ նկարում, ես էլ կատակով պատասխանում եմ՝ իհարկե, դրա համար են ինձ առաջ տանում»,- պատմել էր Անահիտ Մսրյանը:
























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի