Ուսիկը ռևանշ մենամարտում հաղթել է Ֆյուրիին՝ պաշտպանելով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը երկրորդ հաղթանակն է տարել բրիտանացի Թայսոն Ֆյուրիի նկատմամբ, հայտնում է bbc.com-ը։Ուկրաինացի քաղաքական գործիչներն ու ռազմական պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, ցնծությամբ են արձագանքել Ուսիկի հաղթանակին՝ այն համեմատելով ամբողջ երկրի հաղթանակի հետ։ Զելենսկին իր հայրենակցի հաղթանակը խորհրդանշական է համարել:
Նախագահի պաշտոնական հաղորդագրությունում գրված է. «Հաղթանակ. Այնքան կարևոր և այնքան անհրաժեշտ բոլորիս այժմ: Պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը՝ Ալեքսանդրն ապացուցեց՝ մենք՝ ուկրաինացիներս, չենք զիջի այն, ինչ ունենք։ Եվ որքան էլ դժվար լինի, մենք հաղթելու ենք։ Ռինգ, մարտադաշտ կամ դիվանագիտական ասպարեզ՝ մենք պայքարում ենք և չենք զիջի այն, ինչ ունենք»։
«Պատմական» որակված և Սաուդյան Արաբիայում կայացած մենամարտին մասնակցելու համար բռնցքամարտիկները միասին կստանան ռեկորդային հոնորար՝ 190 միլիոն դոլար։
12 ռաունդների արդյունքներով մրցավարները միաձայն հաղթանակը տվել են Ուսիկին՝ 116-112։ Մենամարտn ուկրաինացի բռնցքամարտիկին բերել է 23-րդ հաղթանակը։ Նա պահպանել է երեք չեմպիոնական գոտի և մնացել անպարտելի։
Սա 37-ամյա ուկրաինացի Ուսիկի և 36-ամյա բրիտանացի Ֆյուրիի երկրորդ հանդիպումն էր։ Առաջինը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսին կրկին Սաուդյան Արաբիայում։ Ուկրաինացի բռնցքամարտիկը հաղթող էր ճանաչվել, սակայն Ֆյուրին չի ընդունել պարտությունը: Ուստի կայացել էր ռևանշ մենամարտը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի