Վրաստանի նախագահը սպառնшցել է տապալել իշխող «Վրացական երազանք»-ին
Վրաստանի նախագահը սպառնացել է տապալել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, եթե վերջինս ընդդիմության հետ չհամաձայնի նոր խորհրդարանական ընտրությունների նշանակման հարցում, հայտարարել է նա իր տեսաուղերձում։
«Եթե չլինի փոխզիջումային տարբերակ՝ երկխոսություն, կա այլ տարբերակ՝ մենք կհասնենք ընտրությունների անցկացմանը՝ տապալելով այս ռեժիմը, այլ ճանապարհ չկա», - մեջբերում է նրա խոսքերը Interpressnews-ը։
Զուրաբիշվիլիի խոսքով, այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մերժել է ընդունել և քննարկել ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը վիճարկող հայցը, երկրում ստեղծվել է «նոր հակասահմանադրական իրավիճակ»։
«Ճգնաժամը հասել է այնպիսի փուլի, որ մեզ այլ ճանապարհ չի մնացել: Մենք փորձել ենք բոլոր հնարավոր իրավական միջոցները, որպեսզի զսպենք այս ճգնաժամը, քանի դեռ այն չի հասել նման մասշտաբների: Դրանք իրավական գործընթացներ էին, բայց արդյունքի չհասանք մեր դատարանների տխուր վիճակի պատճառով»,- ասել է նա։
Զուրաբիշվիլին և Վրաստանի ընդդիմությունը հարժարվում են ճանաչել հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխանությունների հաղթանակը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար