Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստան ժամանած լեհ և լիտվացի եվրապատգամավորների հետ միասին, միացել է Զաարբրյուկենի կամրջի վրա ընթացող կենդանի շղթայական ակցիա-ներկայացմանը։ Նախագահին ուղեկցում են նրա ընտանիքի անդամներն ու նախագահի աշխատակազմի աշխատակիցները։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Միասնության շղթան նախաձեռնել են եվրոպամետ ցույցերի մասնակիցները՝ «Վրացական երազանքի»՝ եվրանդամակցության գործընթացը դադարեցնելու որոշումից մեկ ամիս անց։ «Միասնության շղթան» երկու պահանջ ունի՝ նշանակել արտահերթ ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։
Բացի Թբիլիսիից, քաղաքացիների շղթան նախատեսված է նաև շրջաններում և աշխարհի մոտ քառասուն քաղաքներում։ Մայրաքաղաքում մարդիկ կենդանի շղթա են կազմում Մետեխի կամրջից մինչև Վախուշտիի կամուրջ։ Քաղաքական գործիչները նույնպես միանում են շղթային՝ քաղաքի տարբեր հատվածներում:
Հիշեցնենք, ուղիղ մեկ ամիս է անցել այն օրվանից, երբ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու «Վրացական երազանք»-ի՝ եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման դեմ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ, պատժել ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին և ազատ արձակել ձերբակալվածներին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար